Չեխ. «Տոտենհեմից» կրած պարտությունը մեծ հիասթափություն է բոլորիս համար
«Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը խոսել է ԱՊԼ-ի 27-րդ տուրում «Տոտենհեմից» կրած պարտության մասին (0:1).
«Պետք է հաղթեինք, որպեսզի կրճատեինք միավորների տարբերությունը, բայց չկարողացանք անել դա: Կարծում եմ` եթե պարտվում ես այսպիսի խաղում, մեկնաբանություններ առանձնապես պետք չեն: Սա մեծ հիասթափություն է բոլորիս համար: Գիտենք, թե այս խաղը որքան կարևոր է երկրպագուների համար, և սա նրանց համար ևս հիասթափություն է: Այսպիսի խաղերում պետք է օգտագործել ունեցած պահերը, մենք խաղավերջում երկու լավ պահ ունեինք, բայց չկարողացանք օգուտ քաղել դրանցից»,- Չեխի խոսքերն է փոխանցում «Արսենալի» պաշտոնական կայքը:
Նշենք` «Տոտենհեմի» հետ խաղում դարպասն անառիկ չպահելով` 35-ամյա չեխ դարպասապահն անձնական հակառեկորդ է սահմանել` 9-րդ խաղում անընդմեջ գոլ ընդունելով սեփական դարպասը:
Ֆուտբոլիստն «Արսենալ» է տեղափոխվել «Չելսիից» 2015 թվականին և «զինագործների» կազմում անգլիական Պրեմիեր-լիգայի արդեն 96 հանդիպում է անցկացրել:

Աղբյուրը՝ armsport.am