Հայաստանում քաղաքական դաշտը փոշիացվեց և քաղաքական կյանքը վերածվեց կրկեսի 2017-ի ապրիլյան ընտրություններից հետո: Այնպես չէ, որ դրանից առաջ շատ լավ վիճակ էր, բայց 10.000-դրամանոց ընտրություններով ամեն ինչ շատ ավելի խորացավ:
Քաղաքական հարաբերությունների առևտրականացումը առաջացրել է լուրջ վակուում: Այդ վակուումը փորձ է արվում լցնել խորհրդարանական «ընդդիմության» շոուներով, տարատեսակ թամաշաներով, դրսից բերած «գաստրոլյորներով» և նմանատիպ այլ բաներով, բայց չի ստացվում:
Առաջացել է խոր անջրպետ իշխանության ու հանրության լայն շերտերի միջև: Ամեն մեկն իր կյանքով է ապրում: Իշխանությունները քեֆերի մեջ են ու զբաղված են «անփոխարինելի առաջնորդին» ավելի՛ անփոխարինելի դարձնելու գործով:
Ինչ վերաբերում է հանրությանը, ապա այն այլևս դիմադրության ռեսուրս չունի և չի էլ ուզում ունենալ: Ամեն մեկը իր մտքից յուրովի դուրս է գրել պետությունն ու քաշվել մի կողմ: Ոմանք արտագաղթում են, ոմանք դեռ մնում են, բայց բանակային տարիքի չհասած տղաներին հանում են ՀՀ քաղաքացիությունից, ոմանք էլ՝ ներքին միգրանտ են դարձել:
Այդ անջրպետն այդքան վտանգավոր չէր լինի, եթե Հայաստանը փաստացի պատերազմի մեջ չլիներ:
Իշխանությունները հաղթել են հանրությանը և շահել ընտրությունները, բայց տանուլ են տալիս պետությունը: Ալիևը Երևանը գրավելու մասին իր հայտարարությամբ ցույց է տալիս, թե ինչ աստիճանի է խորացել ներհայաստանյան ճգնաժամը:
Ադրբեջանը մեզ պաշտոնապես պատերազմ է հայտարարել, բայց Հայաստանում շարունակվում է անմեղսունակությունը, և թեմայի վերաբերյալ իր հեղինակավոր կարծիքը հայտնում է գենարալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը, ով իր քաղաքական շուլուխչիությամբ ամբողջական է դարձնում մեր երկրի ողբերգական պատկերը:
Ալիևն իր վարքագծով պարզապես լցնում է այն վակուումը, որը առաջացել է Հայաստանում:ՀՀ իշխանության ընդդիմությունը դառնում է Ալիևը: Խնդիրը, սակայն, այն է, որ այդ ընդդիմությանը հնարավոր չէ գնել, հաճախորդացնել կամ էլ՝ բանտարկել: Ահա այստեղ է, որ հայաստանյան քյաբաբային վերնախավը փակուղու առաջ է հայտնվել: Մի կողմից կա քեֆերից ու հոռի բարքերից չհրաժարվելու մեծ ցանկություն, իսկ մյուս կողմից՝ պատերազմի վտանգ:
Պետության լեգիտիմության անկման պայմաններում ՀՀ իշխանությունները գռեհիկացրել են պետության պաշտպանությանը վերաբերող հարցերը՝ հույսը դնելով փողի վրա՝ «Գնա մեռի, արի 1.000-դրամանոց հիմնադրամից փող տամ» ծրագրի շրջանակներում: Թե ինչ է ստացվելու այս ամենի արդյունքում, կարելի է հեշտությամբ կանխատեսել:
Ստեղծված իրավիճակում միակ տարբերակը մնում են ներքին փոփոխությունները: Քյաբաբային վերնախավը ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է:
Ալիևը լցնում է վակուումը
Հայաստանում քաղաքական դաշտը փոշիացվեց և քաղաքական կյանքը վերածվեց կրկեսի 2017-ի ապրիլյան ընտրություններից հետո: Այնպես չէ, որ դրանից առաջ շատ լավ վիճակ էր, բայց 10.000-դրամանոց ընտրություններով ամեն ինչ շատ ավելի խորացավ:
Քաղաքական հարաբերությունների առևտրականացումը առաջացրել է լուրջ վակուում: Այդ վակուումը փորձ է արվում լցնել խորհրդարանական «ընդդիմության» շոուներով, տարատեսակ թամաշաներով, դրսից բերած «գաստրոլյորներով» և նմանատիպ այլ բաներով, բայց չի ստացվում:
Առաջացել է խոր անջրպետ իշխանության ու հանրության լայն շերտերի միջև: Ամեն մեկն իր կյանքով է ապրում: Իշխանությունները քեֆերի մեջ են ու զբաղված են «անփոխարինելի առաջնորդին» ավելի՛ անփոխարինելի դարձնելու գործով:
Ինչ վերաբերում է հանրությանը, ապա այն այլևս դիմադրության ռեսուրս չունի և չի էլ ուզում ունենալ: Ամեն մեկը իր մտքից յուրովի դուրս է գրել պետությունն ու քաշվել մի կողմ: Ոմանք արտագաղթում են, ոմանք դեռ մնում են, բայց բանակային տարիքի չհասած տղաներին հանում են ՀՀ քաղաքացիությունից, ոմանք էլ՝ ներքին միգրանտ են դարձել:
Այդ անջրպետն այդքան վտանգավոր չէր լինի, եթե Հայաստանը փաստացի պատերազմի մեջ չլիներ:
Իշխանությունները հաղթել են հանրությանը և շահել ընտրությունները, բայց տանուլ են տալիս պետությունը: Ալիևը Երևանը գրավելու մասին իր հայտարարությամբ ցույց է տալիս, թե ինչ աստիճանի է խորացել ներհայաստանյան ճգնաժամը:
Ադրբեջանը մեզ պաշտոնապես պատերազմ է հայտարարել, բայց Հայաստանում շարունակվում է անմեղսունակությունը, և թեմայի վերաբերյալ իր հեղինակավոր կարծիքը հայտնում է գենարալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը, ով իր քաղաքական շուլուխչիությամբ ամբողջական է դարձնում մեր երկրի ողբերգական պատկերը:
Ալիևն իր վարքագծով պարզապես լցնում է այն վակուումը, որը առաջացել է Հայաստանում: ՀՀ իշխանության ընդդիմությունը դառնում է Ալիևը: Խնդիրը, սակայն, այն է, որ այդ ընդդիմությանը հնարավոր չէ գնել, հաճախորդացնել կամ էլ՝ բանտարկել: Ահա այստեղ է, որ հայաստանյան քյաբաբային վերնախավը փակուղու առաջ է հայտնվել: Մի կողմից կա քեֆերից ու հոռի բարքերից չհրաժարվելու մեծ ցանկություն, իսկ մյուս կողմից՝ պատերազմի վտանգ:
Պետության լեգիտիմության անկման պայմաններում ՀՀ իշխանությունները գռեհիկացրել են պետության պաշտպանությանը վերաբերող հարցերը՝ հույսը դնելով փողի վրա՝ «Գնա մեռի, արի 1.000-դրամանոց հիմնադրամից փող տամ» ծրագրի շրջանակներում: Թե ինչ է ստացվելու այս ամենի արդյունքում, կարելի է հեշտությամբ կանխատեսել:
Ստեղծված իրավիճակում միակ տարբերակը մնում են ներքին փոփոխությունները: Քյաբաբային վերնախավը ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է:
Կորյուն Մանուկյան