Ստավրոպոլում հայ գործարարի մարմինը հայտնաբերվել է գլխատված
Ստավրոպոլում հայտնաբերվել է հայ գործարար, «Ապոլոնսկոե» ՍՊԸ տնօրեն Գեւորգ Բազինյանի դին։Վերջինս անհետ կորած էր համարվում արդեն 4 ամիս։ «Коммерсант»-ը, հղում կատարելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին, նշում է, որ գործարարի մարմինը եղել է գլխատված, իսկ դիակի վրա հայտնաբերվել են խոշտանգումների հետքեր։ Գործարարի գլուխը չի հայտնաբերվել։
ՌԴ ՔԿ Ստավրոպոլի քննչական բաժնի տեղեկացմամբ՝ դիակի ինքնությունը հնարավոր է եղել պարզել դատագենետիկական փորձաքննության արդյունքում։ Նշենք, որ դիակը հայտնաբերվել է փետրվարի 3-ին։
«Коммерсант»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ գործարարը գլխատվել է կենդանության օրոք։ Նախաքննության հիմնական վարկածը՝ պատվիրված սպանությունն է։
Գեւորգ Բազինյանն անհետ կորած էր համարվում 2017 թվականի հոկտեմբերի 13-ից։ Նա աշխատավայրից դուրս էր եկել ավտոմեքենայով, իսկ ավելի ուշ ավտոմեքենան հայտնաբերվել է անտառային գոտում՝ Նովոպավլովսկի քաղաքային աղբանոցից ոչ հեռու։ Նրա սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
«Ապոլոնսկոե» ընկերությունը գրանցվել է 2002 թվականին եւ զբաղվել ալկոհոլի՝ օղու, վիսկիի, լիկյորների, ջինի արտադրությամբ։
Ստավրոպոլում հայ գործարարի մարմինը հայտնաբերվել է գլխատված
Ստավրոպոլում հայտնաբերվել է հայ գործարար, «Ապոլոնսկոե» ՍՊԸ տնօրեն Գեւորգ Բազինյանի դին։ Վերջինս անհետ կորած էր համարվում արդեն 4 ամիս։ «Коммерсант»-ը, հղում կատարելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին, նշում է, որ գործարարի մարմինը եղել է գլխատված, իսկ դիակի վրա հայտնաբերվել են խոշտանգումների հետքեր։ Գործարարի գլուխը չի հայտնաբերվել։
ՌԴ ՔԿ Ստավրոպոլի քննչական բաժնի տեղեկացմամբ՝ դիակի ինքնությունը հնարավոր է եղել պարզել դատագենետիկական փորձաքննության արդյունքում։ Նշենք, որ դիակը հայտնաբերվել է փետրվարի 3-ին։
«Коммерсант»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ գործարարը գլխատվել է կենդանության օրոք։ Նախաքննության հիմնական վարկածը՝ պատվիրված սպանությունն է։
Գեւորգ Բազինյանն անհետ կորած էր համարվում 2017 թվականի հոկտեմբերի 13-ից։ Նա աշխատավայրից դուրս էր եկել ավտոմեքենայով, իսկ ավելի ուշ ավտոմեքենան հայտնաբերվել է անտառային գոտում՝ Նովոպավլովսկի քաղաքային աղբանոցից ոչ հեռու։ Նրա սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
«Ապոլոնսկոե» ընկերությունը գրանցվել է 2002 թվականին եւ զբաղվել ալկոհոլի՝ օղու, վիսկիի, լիկյորների, ջինի արտադրությամբ։
Աղբյուրը` Փաստինֆո