Հայաստանում անմեղսունակության ցուցահանդես է բացվել
Հայաստանում անմեղսունակության ցուցահանդես է բացվել, որին ակտիվ մասնակցում են ՀՀԿ-ականները: Ալիևը հայտարարել է, որ Երևան է մտնելու ու դա որպես նախընտրական ծրագիր է ներկայացրել, իսկ ՀՀԿ-ականները շարք են կանգնել ծաղրելու համար:
Մեկը ասում է, որ 6-րդ պալատի հայտարարություն է ու Էրդողանի հետ պետք է ուղարկել Միջին Ասիա, մյուսը համեմատում է Ալիևին ծիծաղելի Կիմ Չեն Ընի հետ ու այսպես շարունակ:
Հասկանալի է, որ ՀՀԿ-ականները ծիծաղելի են համարում այդ հայտարարությունը, որովհետև միտքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում է ներկայացվել, իսկ ՀՀԿ-ականները իրենց նախընտրական ծրագրում ինչ ներկայացրել են, արդյունքում պարզվել է՝ ծիծաղելի մտքեր են:
Իրականում այդ հայտարարությունով լուրջ վտանգվել է հազարավոր խաղաղ բնակիչների ու առաջնագծում կանգնած զինվորների կյանք: Ու ցինիկանալ նման հայտարարությունների ժամանակ պարզապես անմեղսունակություն է:
Նույն ձև արել եք, երբ 2011-ից Ալիևը զինամթերք էր գնում ու նման հայտարարություններ անում, արդյունքում երկիրը հայտնվել է ապրիլյան պատերազմի մեջ:
Հանրապետական լինելը չի նշանակում անջատել ուղեղի մտածող բոլոր հատվածները, և միացնել միայն «Սերժը անփոխարինելի է» շատ փոքր հատվածը:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից