«Աերոֆլոտը» խստացրել է ձեռքի ուղեբեռի զննման կանոնները
«Աերոֆլոտը» խստացնում է ձեռքի ուղեբեռի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը։ Այդ մասին ընկերությունը տեղեկացրել է իր կայքում։
Խստացումներն ուժի մեջ կմտնեն փետրվարի 15-ից։
Այժմ ուղևորները պարտավոր են գրանցման ժամանակ ամբողջ ուղեբեռը ներկայացնել` ձեռքինը և այն իրերը, որոք պետք է փոխադրվեն օդանավի սրահում։ Բոլոր ուղևորներն ավելի խիստ զննություն կանցնեն։
Սահմանված չափորոշիչների խախտման դեպքում ուղևորը պարտավոր է իր ուղեբեռն ընդհանուր բեռի մեջ դնել և վճարել դրա տեղափոխության համար։ Պայմանը չպահպանելու դեպքում ավիաընկերության ներկայացուցիչներն իրավունք ունեն հրաժարվել բեռի տեղափոխությունը իրականացնելու ծառայությունից։
Օդանավ մուտքի ժամանակ ավիաընկերության աշխատակիցները կամ գործակալները հատուկ չափիչ սարքերի միջոցով կստուգեն` համապատասխանո՞ւմ է արդյոք ուղևորների ձեռքի ուղեբեռը չափի և կշռի չափորոշիչներին։
«Աերոֆլոտն» ընդգծում է, որ չի փոխում ձեռքի ուղեբեռի անցկացման համար սահմանված չափորոշիչները, պարզապես խստացնում է վերահսկողությունը դրանց պահպանման նկատմամբ։
Ընկերությունը հստակեցնում է` ուժեղացված վերահսկողության պատճառը վերջին շրջանում բեռների համար նախատեսված դարակներում տեղ չլինելու մասին ուղևորների հաճախակիացած բողոքներն են։
Նոր կանոններից հրաժարվող ուղևորները կարող են չվերթից հեռացվել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am