4-րդ հանրապետություն ստեղծելու մասին շատ է խոսվել: Այդ մասին հիմնականում խոսել են ընդդիմադիր տիրույթից ու հիմնականում չեն հասկացել, թե ինչից են խոսում:
Հանրապետությունների, այսպես ասած, թվարկումը և համարակալումը ֆրանսիական քաղաքական կյանքի բաղկացուցիչներից է, սակայն այդ համարակալման հիմքում առարկայական գործընթացներ են եղել:
Մեզ մոտ, ինչպես միշտ, ձևական կողմին են ուշադրություն դարձնում ու փորձում օրիգինալ երևալ:
Օրիգինալ երևալու առումով աչքի ընկավ նաև կարճատև ճանաչողական այցով Հայաստանում գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը: Նա հայտարարեց, որ եթե ինքը ընդունի առաջարկն ու դառնա նախագահ, ապա կլինի ոչ թե 3-րդ հանրապետության 4-րդ նախագահը, այլ 4-րդ հանրապետության 1-ին նախագահը:
Ա. Սարգսյանն, իհարկե, բացատրություն չտվեց, թե ինչու է փակված համարում 3-րդ հանրապետության էջը, բայց պարտավո՛ր է տալ:
Դա կամա թե ակամա արված քաղաքական լուրջ հայտարարություն է, այն էլ նախագահի միակ թեկնածուի կողմից: Բառերը և ձևակերպումները քաղաքականության մեջ շատ կարևոր են ու դրանք օգտագործողները պետք է պատասխանատու լինեն իրենց ասածների ու արածների համար:
Եթե Ա. Սարգսյանը զուտ 1-ինը լինելու համար է հորինել 4-րդ հանրապետությունը, ապա դա առնվազն անլուրջ է:
Իսկ եթե նա լուրջ հիմքեր ունի 3-րդ հանրապետության գոյությունը դադարեցված համարելու համար, ապա պետք է հանգամանալից խոսի այդ թեմայով, տա 3-րդ հանրապետության գնահատականը և ձևակերպի այն տեսլականը, որով ուզում է 4-րդ հանրապետության 1-ին նախագահ դառնալ: Թե չէ փակ ու ոչինչ չասող հանդիպումներով և տուրիստական շրջագայություններով բան դուրս չի գա:
Հասկացանք, որ հայրենիքը կրկեսի վերածելու ճանապարհին ենք, բայց չարժե, որ շատերը մրցեն ծաղրածուի դերի համար:
Պետրոս Ալեքսանյան
Հ.Գ. Հայաստանը ողբերգական վիճակում է: Պատկերացնո՞ւմ եք, երկրի միակ նախագահի թեկնածու է առաջադրված մի մարդ, ում քաղաքացիության ու մշտական բնակության հարցն է դարձել քննարկման ու կասկածի առարկա:
Փաստորեն, մարդը կարող է Հայաստանից վաղուց կտրված լինել, բայց դառնալ մեր պետության թեկուզև «կռտած» լիազորություններով նախագահը, ում տրամադրությունը չգցելու համար տվել են պետության գլխի կարգավիճակ:
Հ.Գ.-2 Արմեն Սարգսյանը քաղաքական կինդեռ-սյուրպրիզ է հիշեցնում: Այնպես է ստացվել, որ նրան հիշում են կեղծված ընտրություններից հետո և դրսից բերում:
Ե՛վ 1996-ին, և՛ 2017-ին ընտրությունները կեղծվել են, որից հետո իշխանությունը որոշել է «նոր դեմքով» հանդես գալ ու հանրությանը զբաղեցնող մեկին բերել: Այդ մեկը Արմեն Սարգսյանն է եղել և կա:
Ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում, նա նստել է Նիկոլայի օրոք, Կերենսկու օրոք, ՆԷՊ-ի ժամանակ ... Հիմա էլ, թերևս, կնստի: Դե գոնե այնքան, ինչքան 96-ից հետո նստեց: Առողջական խնդիրների «ատմազկան» միշտ էլ կա ու կա:
Հ.Գ.-3 Արմեն Սարգսյանը հասել է Արցախ, հանդիպել Բակո Սահակյանի հետ, ժամերով զրուցել ու հետո հայտարարել. «Արցախի հիմնահարցը ունի միայն մեկ լուծում. դա բանակցային տարբերակով է»: Ինչպիսի՜ հանճարեղ միտք:
Նկատենք, որ նախագահի թեկնածուն շփոթում է լուծումը լուծման եղանակից: Լուծումը չի կարող բանակցային տարբերակը լինել: Բանակցությունը լուծման միջոցին է վերաբերում:
Հայաստանում, ի տարբերություն Ադրբեջանի, գրեթե բոլորը խոսում են խնդրի լուծման բանակցային եղանակի մասին: Ա. Սարգսյանը բացառություն չէ: Բայց նրանից ակնկալվում է տեսակետ լուծման մասին, այլ ոչ թե «շտամպային» ձևակերպումներ, այն էլ՝ ոչ այնքան ճիշտ:
Արմեն Սարգսյանի 4-րդ հանրապետությունը