Աշխարհ

09.02.2018 20:54


Վրաստանում դատապարտված ադրբեջանցի բժիշկը պնդում է, որ իր դեմ գործը պատվիրել է Իլհամ Ալիևը

Վրաստանում դատապարտված ադրբեջանցի բժիշկը պնդում է, որ իր դեմ գործը պատվիրել է Իլհամ Ալիևը

Վրաստանում Թբիլիսիի քաղաքային դատարանը 6 տարվա ազատազրկման դատապարտեց ադրբեջանցի բժիշկ Ֆարման Ջեյրանլիին: Նա պնդում է, որ իր դեմ հարուցված գործն ու դատավարությունը պատվիրված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից:

Թբիլիսիում «Լանցետ» բժշկական կենտրոնի տնօրեն Ֆարման Ջեյրանլին ձերբակալվել էր 2017-ի մայիսին՝ ֆինանսական մեքենայությունների և անօրինական վիրահատություններ կատարելու մեղադրանքով, որոնց արդյունքում նաև մահվան դեպքեր են գրանցվել: Վերջին մեղադրանքը դատավարության ընթացքում հանվել է: Բժիշկը իրեն մեղավոր չի ճանաչում՝ պնդելով որ իր դեմ հարուցված գործը քաղաքական բնույթ ունի:

Դատարանի լսումներին Ֆարման Ջեյրանլին ասել է, որ ինքը «Ալիևի պատանդն է ու կալանավորը»:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը