Haberturk. ԱՄՆ-ը Թուրքիային «պատժելու» համար ցեղասպանության օրինագիծը օրակարգ կբերի
Փետրվարի 11-ին Թուրքիա են մեկնելու ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը և ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ռայմոնդ ՄաքՄասթերը:
Ըստ թուրքական «Internethaber» լրատվական կայքի՝ ամերիկացի պաշտոնյաները թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկեն թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները:
Վաշինգտոնում «Haberturk» լրատվամիջոցի թղթակիցը տեղեկություն է հաղորդել, որ ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատրաստվում է կիրառել պատժամիջոցներ՝ օգտագործելով Հայոց ցեղասպանության հարցը:
Նշվում է, որ հայաշատ Կալիֆորիայի օրենսդիրները նորից օրակարգ կբերեն Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը:
Աղբյուրի պնդմամբ՝ եթե ամերիկյան նախկին ղեկավարության համար ձեռնտու չէր այդ օրինագիծը, ապա այժմ իրավիճակը փոխվել է:
Թղթակցի խոսքերով՝ այս անգամ մեծ է հավանականությունը, որ ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը կընդունվի, քանի որ, եթե նախկինում վերոնշյալ օրինագիծը կանխելու համար Թուրքիային օգնում էր իսրայելական լոբին, ապա այժմ այդ աջակցությունը այլևս չկա:

Աղբյուրը՝ Ermenihaber.am