Իբր Երրորդ հանրապետությունը «դորդուբեշ» արեցին, հիմա էլ խոսում են Չորրորդ հանրապետության մասին
Իբր Երրորդ հանրապետությունը «դորդուբեշ» արեցին, հիմա էլ խոսում են Չորրորդ հանրապետության մասին: Սերժ Սարգսյանի թեկնածու Արմեն Սարգսյանը հպարտորեն ասում է, որ ինքը լինելու է «Չորրորդ հանրապետության առաջին նախագահը»: Ու նշանակություն չունի, որ ի սկզբանե խախտում է սահմանադրական նորմը՝ վեց տարի միայն ՀՀ քաղաքացի լինելու մասին: Սերժ Սարգսյանի թեկնածուն այնքան խուճուճ է ներկայացնում իր քաղաքացիության դրվագը, որ միայն Շերլոկ Հոլմսը կարող է այդ դետեկտիվից գլուխ հանել: ՀՀ-ում քաղբանտարկյալներ լինել-չլինելու մասին էլ հարցին ի պատասխան՝ նա այնպիսի կարծիք արտահայտեց, որ կարելի է նրա խոսքը որպես «բրձոցի» գնահատել: Կամ՝ «Ախր, որ իմանամ ինչ ասեմ՝ կասեմ, բայց որ չգիտեմ ինչ ասեմ՝ ո՞նց ասեմ» ոճի պատասխան տվեց (նմանվելով «Նվագախմբի տղաները» ֆիլմի Զավենին): Իրո՛ք, երբ Արմեն Սարգսյանն ասում էր, որ Հայաստանի քաղաքական էլիտայի հետ քաղաքակրթական հակասություններ չունի, միանգամայն ճիշտ էր ասում: 30 տարի Լոնդոնում ապրելով` նա մնացել է խախտումներ ու կեղծիքներ պաշտող, Սահմանադրությունն արհամարհող ու անտեսող Հայաստանի քաղաքական «էլիտայի» արժեհամակարգի կրողը:
Իբր Երրորդ հանրապետությունը «դորդուբեշ» արեցին, հիմա էլ խոսում են Չորրորդ հանրապետության մասին
Իբր Երրորդ հանրապետությունը «դորդուբեշ» արեցին, հիմա էլ խոսում են Չորրորդ հանրապետության մասին:
Սերժ Սարգսյանի թեկնածու Արմեն Սարգսյանը հպարտորեն ասում է, որ ինքը լինելու է «Չորրորդ հանրապետության առաջին նախագահը»:
Ու նշանակություն չունի, որ ի սկզբանե խախտում է սահմանադրական նորմը՝ վեց տարի միայն ՀՀ քաղաքացի լինելու մասին:
Սերժ Սարգսյանի թեկնածուն այնքան խուճուճ է ներկայացնում իր քաղաքացիության դրվագը, որ միայն Շերլոկ Հոլմսը կարող է այդ դետեկտիվից գլուխ հանել:
ՀՀ-ում քաղբանտարկյալներ լինել-չլինելու մասին էլ հարցին ի պատասխան՝ նա այնպիսի կարծիք արտահայտեց, որ կարելի է նրա խոսքը որպես «բրձոցի» գնահատել: Կամ՝ «Ախր, որ իմանամ ինչ ասեմ՝ կասեմ, բայց որ չգիտեմ ինչ ասեմ՝ ո՞նց ասեմ» ոճի պատասխան տվեց (նմանվելով «Նվագախմբի տղաները» ֆիլմի Զավենին):
Իրո՛ք, երբ Արմեն Սարգսյանն ասում էր, որ Հայաստանի քաղաքական էլիտայի հետ քաղաքակրթական հակասություններ չունի, միանգամայն ճիշտ էր ասում:
30 տարի Լոնդոնում ապրելով` նա մնացել է խախտումներ ու կեղծիքներ պաշտող, Սահմանադրությունն արհամարհող ու անտեսող Հայաստանի քաղաքական «էլիտայի» արժեհամակարգի կրողը:
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից