Ես Իվանիշվիլիի և Ալիևի բիզնես համագործակցության զոհն եմ. Մուխթարլի
Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին, ով ընտանեկան խնդիրների պատճառով երկու օրով լքել էր քրեակատարողական հիմնարկը, հայտարարել է, որ Իլհամ Ալիևի և Բիձինա Իվանիշվիլիի բիզնես համագործակցության զոհն է: Լրագրողը նաև նշել է, որ նրա տեղափոխումը Ադրբեջան տեղի է ունեցել վարչապետ Կվիրիկաշվիլիի համաձայնությամբ:
«Իմ առևանգման մեջ ներգրավված են եղել վարչապետ Կվիրիկաշվիլին, Լագոդեխիի և Սահմանային ոստիկանության ղեկավարները, ինչպես նաև քրեական ոստիկանությունը: Կարծում եմ՝ դա Իլհամ Ալիևի ցանկությամբ է իրականացվել: Վրաստանում դատական գործընթացը բավականին թափանցիկ է, այդ իսկ պատճառով վրացական կողմը որոշել է ոչ թե օրինական ճանապարհով, այլ առևանգման միջոցով ինձ փոխանցի Ադրբեջանին»,-ասել է Մուխթարլին:
Ըստ նրա, առանց Վրաստանի վարչապետի համաձայնության որևէ մեկը չեր կարող անօրինական կերպով (առանց անձնագրի) անցնել սահմանը: «Ինձ առևանգողները քրեական ոստիկանության աշխատակիցներ էին, բոլորը վրացի, ադրբեջանցի չկար»-ասել է նա:
«Ստիպված եմ Վրաստանի դեմ պայքարս շարունակել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Կվիրիկաշվիլին իր հանցանքի համար պատասխանատվություն է կրելու»,-համոզմունք է հայտնել ադրբեջանցի լրագրողը։
Նա ընդգծել է նաև, թե ինչը կարող էր զայրացնել Ադրբեջանի նախագահին։ «Վրաստանում ուսումնասիրում էի Ալիևի ունեցվածքը: Հսկայական բիզնեսներ ունի զբոսաշրջության ոլորտում, հյուրանոցներ, մեծ հողամասեր: Վրաստանում նրա գործընկերը Բիձինա Իվանիշվիլին է»,-ասել է Աֆգան Մուխթարլին:

Աղբյուրը՝ aliq.ge