Խորհրդարանի գորգերը փոխելուց, ջրի սարքեր և միջանցքներում մեծ հեռուստացույցներ տեղադրելուց, լրագրողների համար համակարգիչներով զինված հատուկ սենյակ պատրաստելուց, բայց միևնույն ժամանակ նիստի առաջին 30 րոպեից հետո նկարահանումներն արգելող որոշումից զատ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մի նորամուծություն էլ մտցրեց։ Ամեն օր հանրապետության տարբեր վարչական շրջանների բարձր դասարանի աշակերտները ԱԺ «Բացդռներ» ծրագրի շրջանակում այցելում են խորհրդարան, հետևում քառօրյա նիստերի աշխատանքին, շրջում խորհրդարանի շենքով, հանդիպում ԱԺ նախագահի կամ փոխնախագահի հետ, ծանոթանում ՀՀ օրենսդիր մարմնի կառուցվածքին, գործունեությանը, Սահմանադրությամբ վերապահված լիազորություններին և այլն:
Խնդիրն այն չէ, որ բարձր դասարանի աշակերտները մի ամբողջ օր են կորցնում բաց դասի պատճառով՝ բաց թողնելով թե՛ դասաժամերը, թե՛ բուհ ընդունվելու պարապմունքները (հաստատ մի օր էլ նվիրվել է ծնողական ժողովին, որտեղ դպրոցի «պատասխանատու» տնօրենները աշակերտներին «բարեկամաբար» խորհուրդ են տվել սև-սպիտակ համազգեստ կրել, տղաները՝ պարտադիր կոստյում, աղջիկներն էլ պարտադիր վարսերը հավաքեն և այլն)։ Խնդիրն այն է, թե ինչ պետք է սովորեն աշակերտները հայրենի խորհրդարանում։ Այն, որ տեսական գիտելիքներ են ստանում, լավ է, բայց այն, ինչ տեսնում են գործնականում՝ օլիգարխ, ԱԺ-ում պատահական հայտնված պատգամավորներ, խիստ մտահոգիչ է։
Հետաքրքիր է, թե տնօրենները և ուսուցիչները նախապես ինչպե՞ս են ներկայացրել, օրինակ, Հովիկ Աբրահամյանին կամ գործարար մյուս պատգամավորներին։ Որ նրանք այնքան խելք և արժանիքներ ունեն, որ ժողովրդի կողմից արդար, ազնիվ և թափանցիկ ճանապարհով, առանց կեղծիքների՞ են ընտրվել, և այժմ էլ ազգանվեր օրենսդրական գործունեությո՞ւն են ծավալում (այստեղ տեղին է հիշել, որ այդ ընտրակեղծիքների ակտիվ մասնակիցներից, եթե ոչ գլխավոր դերակատարներից են նաև «մանկավարժներից» շատ շատերը)։
Հաստատ համոզված եղեք, որ հենց այս «լապշան» էլ տնօրեններն ու ուսուցիչները կախել են աշակերտների ականջներից, որովհետև մեր հարցերին վերջիններն այնպիսի պատասխաններ էին տալիս, որ կարծես լուսնից իջած լինեին։
Թիվ 184 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Շավարշյան Անին, օրինակ, Հովիկ Աբրահամյանի մասին խոսելիս մանկական միամտությամբ այնպիսի բաներ էր ասում, որ երևի նույնիսկ Հովիկ Աբրահամյանը կզարմանար։
-Հովիկ Աբրահամյանին տեսնելով՝ ես հասկացա, որ շատ անմիջական մարդ է, և համոզվեցի, որ միայն խելք է պետք դրա համար,- տնօրենների սևեռուն հայացքների ներքո հպարտությամբ ասաց այս դեռահաս աղջնակը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե պատգամավոր դառնալու համար շատ խե՞լք է հարկավոր, թե՞ փող։
-Ինձ թվում է՝ ինքն աշխատել է այդ գումարը, ոչ թե ունեցել, և դրա համար է դարձել պատգամավոր։ Ինձ թվում է՝ ավելի շատ խելք է պետք,- պնդեց նա։
Այն, որ պատգամավոր դառնալու համար առաջին հերթին խելք է պետք, համամիտ էին նաև մեր մյուս զրուցակից աշակերտները։
Նույնը պնդեց 190 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Գոհար Դավթյանը՝ ասելով.
-Փողը չգիտեմ, բայց խելքը հաստատ։ Երկուսն էլ հավասարապես պետք են, փողը՝ սովորելու համար, եթե համապատասխան գումար չունես, որ սովորես։
Թիվ 89 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Աշոտ Ներսիսյանն էլ հայտարարեց.
-Պատգամավոր դառնալու համար ոչ մի գումար էլ պետք չէ, այլ այնքան, որ կարողանաս պահպանել քո գոյությունը։ Ինձ համար առաջին հերթին կարևոր է հայրենասիրությունը, որ մտածի ժողովրդի մասին, և պատմությունից տեղյակ լինի։ Ես ողջունում եմ, որ նախորդ խմբերից հարց էր բարձրացվել, որ պատգամավորներն անցնեն հատուկ թեսթեր, որտեղ կստուգեն նրանց գիտելիքները։
Իսկ երբ Աշոտին տեղեկացրինք, որ պատգամավորների մեծ մասն առաջին հերթին հենց փող ունի, նա հետաքրքիր պատասխան տվեց.
-Անհերքելի փաստ է, որ այսօր պատգամավորներից մի քանիսը օլիգարխներ են, բայց իմ կարծիքով նրանք հայրենասեր են։
Նույնիսկ նախանձել կարելի է այս երեխաների մաքրությանն ու միամտությանը, որովհետև նրանք դեռ չեն ճաշակել հայաստանյան իրականության ճղճիմ քաղաքական կյանքի պտուղները։ Դե, իհարկե, նրանք դեռ չգիտեն նաև, որ ՀՀ ԱԺ նախագահը՝ այն նույն Հովիկ Աբրահամյանը, ով նրանց կարծիքով ոչ թե փողի, այլ խելքի շնորհիվ է հայտնվել քաղաքական կյանքում, անձամբ է բերանացի հայտարարել, որ քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ։
2009թ. դեկտեմբերի 24-ին հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահն ի լուր աշխարհի ասաց.
-Քաղաքականգործիչդառնալուհամարշատխելքպետքչէ։Այնքանմարդիկկան, որպատահականկարողենդառնալքաղաքականգործիչ, բայցչկամիմարդ, որպատահականդառնագործարար։ Եթե պատահական դառնա, կարճ ժամանակ հետո կունենա ֆինանսական պրոբլեմ և կսնանկանա։ Իսկ մեկըկարողէպատահականընտրվելպատգամավորև 5 տարիդառնալքաղաքականգործիչ։
Սա դեռ քիչ էր. Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն էլ Հովիկ Աբրահամյանի այս խոսքերի տակ «պեչատը» դրեց՝ հայտարարելով.
-Եսէլառանձնապեսշատխելքչունեմ, բայց որպես կուսակցական գործիչ՝ իմ չափով զբաղվում եմ քաղաքականությամբ։
Մեկ այլ հանրապետական Մկրտիչ Մինասյանն էլ ընդունեց, որ Հանրապետականկուսակցությունում և ՀՀԿ խմբակցությունում ոչ բոլորն են, որ բավարար քանակի փորձևհմտություն ունեն։
Փաստորեն ի՞նչ է ստացվում, որ մեր դպրոցականներին, այսինքն՝ ապագա քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին հենց մանուկ տարիքից արդեն գործնականում սովորեցնում են, որ քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ՞, ոչ էլ հմտություն և փո՞րձ։ Սարսափել կարելի է։
Ի դեպ, որոշ հանրապետականներ՝ ի պաշտպանություն Հովիկ Աբրահամյանի, ասում են, թե «քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ» արտահայտությունը կոնտեքստից դուրս է բերված։
Շատ լավ, եկեք է՛լ ավելի ուշադրությամբ ընթերցենք Հ. Աբրահամյանի խոսքերը։ Նրա ասածն այն էր, որ պատահական մարդիկկարող են քաղաքականգործիչ դառնալ, բայցգործարար դառնալ չեն կարող։Այսինքն, խելքը պետք է գործարար դառնալու համար։Եթե նույնիսկ ընդունենք, որ մեր օրենսդիրների մեծ մասը խելացի մարդիկ են, որովհետև գործարարներ են, ապա այս դեպքում էլ ստացվում է, որ դպրոցականներին գործնականում ապացուցում են, որ կարելի է օրենք խախտել և չպատժվել։ ՀՀ սահմանադրության 65-րդ հոդվածում ասված է, որ ԱԺ պատգամավորը չի կարող զբաղվել գործարարությամբ.
«Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»:
Պե՞տք է արդյոք խելք քաղաքական գործչին
Խորհրդարանի գորգերը փոխելուց, ջրի սարքեր և միջանցքներում մեծ հեռուստացույցներ տեղադրելուց, լրագրողների համար համակարգիչներով զինված հատուկ սենյակ պատրաստելուց, բայց միևնույն ժամանակ նիստի առաջին 30 րոպեից հետո նկարահանումներն արգելող որոշումից զատ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մի նորամուծություն էլ մտցրեց։ Ամեն օր հանրապետության տարբեր վարչական շրջանների բարձր դասարանի աշակերտները ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում այցելում են խորհրդարան, հետևում քառօրյա նիստերի աշխատանքին, շրջում խորհրդարանի շենքով, հանդիպում ԱԺ նախագահի կամ փոխնախագահի հետ, ծանոթանում ՀՀ օրենսդիր մարմնի կառուցվածքին, գործունեությանը, Սահմանադրությամբ վերապահված լիազորություններին և այլն:
Խնդիրն այն չէ, որ բարձր դասարանի աշակերտները մի ամբողջ օր են կորցնում բաց դասի պատճառով՝ բաց թողնելով թե՛ դասաժամերը, թե՛ բուհ ընդունվելու պարապմունքները (հաստատ մի օր էլ նվիրվել է ծնողական ժողովին, որտեղ դպրոցի «պատասխանատու» տնօրենները աշակերտներին «բարեկամաբար» խորհուրդ են տվել սև-սպիտակ համազգեստ կրել, տղաները՝ պարտադիր կոստյում, աղջիկներն էլ պարտադիր վարսերը հավաքեն և այլն)։ Խնդիրն այն է, թե ինչ պետք է սովորեն աշակերտները հայրենի խորհրդարանում։ Այն, որ տեսական գիտելիքներ են ստանում, լավ է, բայց այն, ինչ տեսնում են գործնականում՝ օլիգարխ, ԱԺ-ում պատահական հայտնված պատգամավորներ, խիստ մտահոգիչ է։
Հետաքրքիր է, թե տնօրենները և ուսուցիչները նախապես ինչպե՞ս են ներկայացրել, օրինակ, Հովիկ Աբրահամյանին կամ գործարար մյուս պատգամավորներին։ Որ նրանք այնքան խելք և արժանիքներ ունեն, որ ժողովրդի կողմից արդար, ազնիվ և թափանցիկ ճանապարհով, առանց կեղծիքների՞ են ընտրվել, և այժմ էլ ազգանվեր օրենսդրական գործունեությո՞ւն են ծավալում (այստեղ տեղին է հիշել, որ այդ ընտրակեղծիքների ակտիվ մասնակիցներից, եթե ոչ գլխավոր դերակատարներից են նաև «մանկավարժներից» շատ շատերը)։
Հաստատ համոզված եղեք, որ հենց այս «լապշան» էլ տնօրեններն ու ուսուցիչները կախել են աշակերտների ականջներից, որովհետև մեր հարցերին վերջիններն այնպիսի պատասխաններ էին տալիս, որ կարծես լուսնից իջած լինեին։
Թիվ 184 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Շավարշյան Անին, օրինակ, Հովիկ Աբրահամյանի մասին խոսելիս մանկական միամտությամբ այնպիսի բաներ էր ասում, որ երևի նույնիսկ Հովիկ Աբրահամյանը կզարմանար։
-Հովիկ Աբրահամյանին տեսնելով՝ ես հասկացա, որ շատ անմիջական մարդ է, և համոզվեցի, որ միայն խելք է պետք դրա համար,- տնօրենների սևեռուն հայացքների ներքո հպարտությամբ ասաց այս դեռահաս աղջնակը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե պատգամավոր դառնալու համար շատ խե՞լք է հարկավոր, թե՞ փող։
-Ինձ թվում է՝ ինքն աշխատել է այդ գումարը, ոչ թե ունեցել, և դրա համար է դարձել պատգամավոր։ Ինձ թվում է՝ ավելի շատ խելք է պետք,- պնդեց նա։
Այն, որ պատգամավոր դառնալու համար առաջին հերթին խելք է պետք, համամիտ էին նաև մեր մյուս զրուցակից աշակերտները։
Նույնը պնդեց 190 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Գոհար Դավթյանը՝ ասելով.
-Փողը չգիտեմ, բայց խելքը հաստատ։ Երկուսն էլ հավասարապես պետք են, փողը՝ սովորելու համար, եթե համապատասխան գումար չունես, որ սովորես։
Թիվ 89 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Աշոտ Ներսիսյանն էլ հայտարարեց.
-Պատգամավոր դառնալու համար ոչ մի գումար էլ պետք չէ, այլ այնքան, որ կարողանաս պահպանել քո գոյությունը։ Ինձ համար առաջին հերթին կարևոր է հայրենասիրությունը, որ մտածի ժողովրդի մասին, և պատմությունից տեղյակ լինի։ Ես ողջունում եմ, որ նախորդ խմբերից հարց էր բարձրացվել, որ պատգամավորներն անցնեն հատուկ թեսթեր, որտեղ կստուգեն նրանց գիտելիքները։
Իսկ երբ Աշոտին տեղեկացրինք, որ պատգամավորների մեծ մասն առաջին հերթին հենց փող ունի, նա հետաքրքիր պատասխան տվեց.
-Անհերքելի փաստ է, որ այսօր պատգամավորներից մի քանիսը օլիգարխներ են, բայց իմ կարծիքով նրանք հայրենասեր են։
Նույնիսկ նախանձել կարելի է այս երեխաների մաքրությանն ու միամտությանը, որովհետև նրանք դեռ չեն ճաշակել հայաստանյան իրականության ճղճիմ քաղաքական կյանքի պտուղները։ Դե, իհարկե, նրանք դեռ չգիտեն նաև, որ ՀՀ ԱԺ նախագահը՝ այն նույն Հովիկ Աբրահամյանը, ով նրանց կարծիքով ոչ թե փողի, այլ խելքի շնորհիվ է հայտնվել քաղաքական կյանքում, անձամբ է բերանացի հայտարարել, որ քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ։
2009թ. դեկտեմբերի 24-ին հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահն ի լուր աշխարհի ասաց.
-Քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ։ Այնքան մարդիկ կան, որ պատահական կարող են դառնալ քաղաքական գործիչ, բայց չկա մի մարդ, որ պատահական դառնա գործարար։ Եթե պատահական դառնա, կարճ ժամանակ հետո կունենա ֆինանսական պրոբլեմ և կսնանկանա։ Իսկ մեկը կարող է պատահական ընտրվել պատգամավոր և 5 տարի դառնալ քաղաքական գործիչ։
Սա դեռ քիչ էր. Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն էլ Հովիկ Աբրահամյանի այս խոսքերի տակ «պեչատը» դրեց՝ հայտարարելով.
-Ես էլ առանձնապես շատ խելք չունեմ, բայց որպես կուսակցական գործիչ՝ իմ չափով զբաղվում եմ քաղաքականությամբ։
Մեկ այլ հանրապետական Մկրտիչ Մինասյանն էլ ընդունեց, որ Հանրապետական կուսակցությունում և ՀՀԿ խմբակցությունում ոչ բոլորն են, որ բավարար քանակի փորձ և հմտություն ունեն։
Փաստորեն ի՞նչ է ստացվում, որ մեր դպրոցականներին, այսինքն՝ ապագա քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին հենց մանուկ տարիքից արդեն գործնականում սովորեցնում են, որ քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ՞, ոչ էլ հմտություն և փո՞րձ։ Սարսափել կարելի է։
Ի դեպ, որոշ հանրապետականներ՝ ի պաշտպանություն Հովիկ Աբրահամյանի, ասում են, թե «քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ» արտահայտությունը կոնտեքստից դուրս է բերված։
Շատ լավ, եկեք է՛լ ավելի ուշադրությամբ ընթերցենք Հ. Աբրահամյանի խոսքերը։ Նրա ասածն այն էր, որ պատահական մարդիկ կարող են քաղաքական գործիչ դառնալ, բայց գործարար դառնալ չեն կարող։ Այսինքն, խելքը պետք է գործարար դառնալու համար։ Եթե նույնիսկ ընդունենք, որ մեր օրենսդիրների մեծ մասը խելացի մարդիկ են, որովհետև գործարարներ են, ապա այս դեպքում էլ ստացվում է, որ դպրոցականներին գործնականում ապացուցում են, որ կարելի է օրենք խախտել և չպատժվել։ ՀՀ սահմանադրության 65-րդ հոդվածում ասված է, որ ԱԺ պատգամավորը չի կարող զբաղվել գործարարությամբ.
«Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»:
Այսպիսի բաներ։
Արեգնազ Մանուկյան