Թուրքիան քրդերի դեմ Աֆրինում օգտագործում է Սիրիայի թուրքմեններին
Թուրքիայի զինված ուժերն ավարտին են հասցրել թուրքմեններից, արաբներից և քրդերից բաղկացած 500 հոգանոց զորագունդի վարժեցման աշխատանքները: Զորագնդում մեծ մասը թուրքմեններ են:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ զորագունդն արդեն մեկնել է Աֆրին, որտեղ քրդական ուժերի դեմ ռազմական գործողություններում աջակցելու է Թուրքիայի բանակին և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորմանը:
Մարզման աշխատանքները տևել են 120 օր: Զորագնդի հրամանատարն է ազգությամբ թուրքմեն Սեյֆ Աբուբեքիրը:
Աղբյուրը նկատել է տալիս, որ զինյալների երդմնակալության արարողության ժամանակ բարձրացվել է Թուրքիայի պետական դրոշը:
Հիշեցնենք, որպաշտոնական Անկարան սերտ կապերի մեջ է Սիրիայի թուրքմենների հետ, որոնց հաճախ անվանում են նաև թուրքոմաններ: Հենց վերջիններս էին, որ 2015թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի օդուժի կողմից խոցված ռուսական ինքնաթիռի օդաչուին սպանեցին:
Ըստ թուրքական ոչ պաշտոնական տվյալների՝ ներկայիս Սիրիայի տարածքում ապրում է մոտ 3մլն թուրքմեն, որոնցից միայն 1.5մլն է պահպանել ինքնությունը: Թուրքիան, օգնելով Սիրիայի թուրքմեններին, նպատակ ունի Սիրիայի հյուսիսում ստեղծել հակակշիռ՝ Սիրիայի քրդական ուժերին, որոնք ձգտում են ինքնավարության:
Թուրքիան քրդերի դեմ Աֆրինում օգտագործում է Սիրիայի թուրքմեններին
Թուրքիայի զինված ուժերն ավարտին են հասցրել թուրքմեններից, արաբներից և քրդերից բաղկացած 500 հոգանոց զորագունդի վարժեցման աշխատանքները: Զորագնդում մեծ մասը թուրքմեններ են:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ զորագունդն արդեն մեկնել է Աֆրին, որտեղ քրդական ուժերի դեմ ռազմական գործողություններում աջակցելու է Թուրքիայի բանակին և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորմանը:
Մարզման աշխատանքները տևել են 120 օր: Զորագնդի հրամանատարն է ազգությամբ թուրքմեն Սեյֆ Աբուբեքիրը:
Աղբյուրը նկատել է տալիս, որ զինյալների երդմնակալության արարողության ժամանակ բարձրացվել է Թուրքիայի պետական դրոշը:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան սերտ կապերի մեջ է Սիրիայի թուրքմենների հետ, որոնց հաճախ անվանում են նաև թուրքոմաններ: Հենց վերջիններս էին, որ 2015թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի օդուժի կողմից խոցված ռուսական ինքնաթիռի օդաչուին սպանեցին:
Ըստ թուրքական ոչ պաշտոնական տվյալների՝ ներկայիս Սիրիայի տարածքում ապրում է մոտ 3մլն թուրքմեն, որոնցից միայն 1.5մլն է պահպանել ինքնությունը: Թուրքիան, օգնելով Սիրիայի թուրքմեններին, նպատակ ունի Սիրիայի հյուսիսում ստեղծել հակակշիռ՝ Սիրիայի քրդական ուժերին, որոնք ձգտում են ինքնավարության:
Աղբյուրը` Ermenihaber.am