Դատախազը Ժիրայր Սեֆիլյանի համար 11 տարվա ազատազրկում պահանջեց (տեսանյութ)
Մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանն այսօր միջնորդել է ամենածանր պատժի՝ 11 տարվա ազատազրկման դատապարտել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին:
Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ գրավելու նախապատրաստության:
Դատախազը նաև միջնորդել է 2 տարվա ազատազրկման դատապարտել ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանին, Գևորգ Սաֆարյանին ու Սասունիկ Կիրակոսյանին՝ 4 տարի 6 ամսվա, Ներսես Պողոսյանին՝ 4, իսկ Հրայր Թոփչյանին ու Գալուստ Գրիգորյանին՝ 3-ական տարվա ազատազրկման:

7or.am