Քաղաքական

09.02.2018 11:41


Անվտանգության խորհրդի վերաբերյալ օրինագիծն ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց (տեսանյութ)

Անվտանգության խորհրդի վերաբերյալ օրինագիծն ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց (տեսանյութ)

ՀՀ ԱԺ-ն այսօր 89 կողմ, 7 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը:

Համաձայն դրա՝ Անվտանգության խորհուրդը գլխավորելու է վարչապետը: Դա էր նախատեսված նաև սահմանադրական փոփոխություններով։

Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Անվտանգության խորհրդում այլևս չեն լինելու ՀՀ նախագահն ու Ազգային ժողովի նախագահը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը