Քաղաքական

09.02.2018 11:45


Սամվել Բաբայան․ «Պետական մեղադրողի և առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումն ապօրինի է»

Սամվել Բաբայան․ «Պետական մեղադրողի և առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումն ապօրինի է»

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր շարունակել է քննել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դիմումը: Այսօր նա հայտարարել է, որ պետական մեղադրողի և առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումն ապօրինի է։

Նախորդ նիստում էլ Բաբայանը հայտարարել էր, որ ինքը պաշտպանվելու կարիք չունի, որովհետև հանցագործություն չի կատարել։

-Քաղաքական իրավիճակի թեժացումն էր պատճառը, որ ինձ մեղադրանքներ ներկայացրեցին,-հավելել էր նա։

Դատական նիստը կշարունակվի փետրվարի 16-ին՝ ժամը 12:00-ին։

Հիշեցնենք, որ 2017թ․ նոյեմբերի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սամվել Բաբայանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։

Նրա փաստաբան Ավետիս Քալաշյանը դիմել է Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և երկու մեղադրանքով էլ կայացնել արդարացման դատական ակտ՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը