Հայաստանի քյաբաբային վերնախավն ու Ալիևի քաղաքականությունը
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ նշանակած Իլհամ Ալիևը սկսել է իր քարոզարշավը Հայաստանի դեմ հոխորտալով: Նա հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան «իրենց պատմական տարածքներ»՝ այդպիսիք որակելով Սյունիքն ու Երևանը:
Ալիևը փաստացի հայտարարում է, որ Ադրբեջանը ցանկանում է ոչ միայն Ղարաբաղը, այլև ամբողջ Հայաստանը:
«Երևան մտնելը մեր ռազմավարական ու քաղաքական նպատակն է և մենք փուլ առ փուլ պետք է մոտենանք այդ նպատակին»,- հայտարարել է Ալիևը:
Հայաստանյան իշխանական վերնախավը, բնականաբար, կասի, որ Ալիևի հոխորտանքը ներքին օգտագործման համար է, բայց դա պարզունակ ռեակցիա կլինի: Մի ժամանակ Հիտլերի ելույթներն էլ էին համարում հոխորտանք և ուշադրություն չէին դարձնում դրանց վրա, բայց դա հանգեցրեց ողբերգության (Եվրոպայում միակ մարդը, որն առաջարկում էր լուրջ ընդունել Հիտլերի ասածները և պատրաստվել պատերազմի, Չերչիլն էր, որին շատ ուշ ընկալեցին):
Ներքին, թե արտաքին օգտագործման համար է Ալիևը հայտարարում Հայաստանը գրավելու մասին, ծիծաղելի է քննարկելը: Հստակ է մեկ բան՝ Ադրբեջանում Հայաստանը ոչնչացնելու պաշտոնապես ձևավորված մթնոլորտ կա՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ տարածքները հանձնելը համարվում է քաղաքական բարձրագույն մթքի թռիչք, և գործող նախագահը փորձում է տեղավորվել հանձնեմ-չհանձնեմի արանքում:
Ադրբեջանում ռազմատենչ մթնոլորտ է, իսկ Հայաստանում բացառապես քննարկվում է, թե ով է իշխանական բոլոր լիազորություններն իրենով անելու և ում են դարձնելու մեխի գլուխ:
Մեզ մոտ իշխանական վերնախավը քեֆերից գլուխը չի բարձրացնում: ՀՀ քաղաքացիներն այդ ընթացքում արտագաղթում են, իսկ սահմանի վրա զոհվում են սոցիալապես անապահով ընտանիքների զավակները:
Երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Ադրբեջանի ռազմավարական նպատակը Երևանը գրավելն է, դա նշանակում է, որ այդ պետության բոլոր մեխանիզմներն աշխատում են այդ ուղղությամբ, և պետք է շատ լուրջ վերաբերվել այդ հայտարարություններին:
Իսկ ի՞նչ ուղղությամբ է աշխատում Հայաստանի իշխանական վերնախավը, որն այլ կերպ չես բնութագրի, քան քյաբաբային:
Իսկ ի՞նչ առաքելություն ունի նախագահի աթոռը վարչապետական լիազորություններով փոխարինելուն պատրաստվող Սերժ Սարգսյանը:
Հայկական կողմը մշտապես խոսում է Ղարաբաղի հարցում զիջումների (օգտագործում են փոխզիջում բառը, բայց դա այնքան էլ համոզիչ չի հնչում) պատրաստակամության մասին, և այդ համապատկերին ունենք Ալիևի ագրեսիվ հռետորաբանությունը:
Եթե նույնիսկ Երևանում էլ ագրեսիվ հռետորաբանություն որդեգրեն, ապա դրանից բան չի փոխվի, քանզի տակը հիմք չկա: Կիսասառը-կիսատաք պատերազմական այս վիճակում հաղթող կդառնա այն կողմը, որն առաջ կանցնի տնտեսական հարաբերությունների մոդեռնիզացման ու պետական կառավարման որակի փոփոխության հարցերում:
Ակնհայտ է, որ հայաստանյան այս տնտեսաքաղաքական վերնախավով մենք անհեռանկար պետություն ենք դառնում:
Ալիևի հոխորտանքից վախենալ պետք չէ, բայց հաշվի չառնել այդ հոխորտանքն ու մեր երկրի ներսում փոփոխությունների չհասնել քաղաքական անմեղսունակություն կլինի:

Կորյուն Մանուկյան