Երբ է սկսվում հեղափոխությունը, երբ իշխող շերտը (տնտեսության և իշխանության սերտաճման միջոցով ձևավորված) կորցնում է իրականության զգացողությունը և շարունակում է ապրել այնպես, կարծես՝ ոչինչ չի կատարվում։ Որն է հիմնական խնդիրը։ Երկրի տնտեսական կոլապսի եզրագծին հասցնելու պայմաններում այդ շերտը չի ցանկանում փոխել իր համար սովորական ապրելակերպը, այսինքն՝ հրաժարվել ստվերային տնտեսությունից, հակամոնոպոլային քայլեր ձեռնարկել ու հրաժարվել դրանց միջոցով ստացվող ֆինանսական հոսքերից (իրականում՝ անաշխատ)։ Այդ շերտը վերահսկող բուրգը նունպես չի կարող սկսել ցավոտ ռեֆորմներ, որովհետև ի վիճակի չէ իր հենարանի դեմ դուրս գալ՝ չունենալով հանրային աջակցություն, ռեֆորմների գաղափարախոսություն և դրա համար անհրաժեշտ գործիքներ ու կադրային բազա։ Այսինքն՝ գահավիժումը ընթանալու է մինչև ֆինիշային եզրագիծ։ Այդ ընթացքը կարելի է որոշակիորեն երկարաձգել միմիայն դրսի օգնության միջոցով, և դրա պատճառով պետությունը ստիպված է վերակառուցվել արտաքին օգնության ուղղությամբ՝ քաղաքական ու տնտեսական։
Գահավիժումը ընթանալու է մինչև ֆինիշային եզրագիծ
Երբ է սկսվում հեղափոխությունը, երբ իշխող շերտը (տնտեսության և իշխանության սերտաճման միջոցով ձևավորված) կորցնում է իրականության զգացողությունը և շարունակում է ապրել այնպես, կարծես՝ ոչինչ չի կատարվում։
Որն է հիմնական խնդիրը։ Երկրի տնտեսական կոլապսի եզրագծին հասցնելու պայմաններում այդ շերտը չի ցանկանում փոխել իր համար սովորական ապրելակերպը, այսինքն՝ հրաժարվել ստվերային տնտեսությունից, հակամոնոպոլային քայլեր ձեռնարկել ու հրաժարվել դրանց միջոցով ստացվող ֆինանսական հոսքերից (իրականում՝ անաշխատ)։
Այդ շերտը վերահսկող բուրգը նունպես չի կարող սկսել ցավոտ ռեֆորմներ, որովհետև ի վիճակի չէ իր հենարանի դեմ դուրս գալ՝ չունենալով հանրային աջակցություն, ռեֆորմների գաղափարախոսություն և դրա համար անհրաժեշտ գործիքներ ու կադրային բազա։
Այսինքն՝ գահավիժումը ընթանալու է մինչև ֆինիշային եզրագիծ։ Այդ ընթացքը կարելի է որոշակիորեն երկարաձգել միմիայն դրսի օգնության միջոցով, և դրա պատճառով պետությունը ստիպված է վերակառուցվել արտաքին օգնության ուղղությամբ՝ քաղաքական ու տնտեսական։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից