Աշխարհ

08.02.2018 17:37


Թբիլիսին աղտոտելու համար տուգանվել է 4 218 մարդ

Թբիլիսին աղտոտելու համար տուգանվել է 4 218 մարդ

8 ամսվա ընթացքում Թբիլիսիում աղբը չնախատեսված վայրերում նետելու համար տուգանվել է 4 218 մարդ:

«4218 իրավախախտներից 1 379-ը օտարերկրացիներ են»,- տեղեկացրել են «Թբիլսերվիս խմբի» ծառայության ներկայացուցիչները: Տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 414 600 լարի:

Այսօրվա դրությամբ տուգանվել է 4083 անձ եւ 135 իրավաբանական մարմին:

Հիշեցնենք, 2017թ․ ապրիլի 3-ից Թբիլիսիի փողոցներում վերահսկողություն են իրականացնում «Թբիլսերվիս խմբի» շրջիկ տեսուչները, ովքեր տուգանում են ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ քաղաքն աղտոտելու համար:

Մինչև 2 կգ աղբի մեջ մտնում են ծխախոտի մնացորդները, ինչպես նաև կենդանիների կղանքը, որը չմաքրելու դեպքում կենդանու տերը տուգանվում է 50 լարիով:

Ֆիզիկական անձինք մինչև 1 խորանարդ մետր շինարարական աղբ թափելու դեպքում տուգանվում են 200 լարիի չափով: Իրավաբանական անձանց դեպքում տուգանքի չափը կազմում է 500 լարի:

Շրջիկ տեսուչները վերահսկում են քաղաքի կենտրոնական հատվածները՝ զբոսաշրջային վայրերը, այգիները, պուրակները: Տեսուչները չեն օգտվում որևէ տրանսպորտից, իսկ մեքենայից աղբ թափելու դեպքում գրանցում են խախտումն ու տեղեկացնում համապատասխան մարմիններին՝ այս դեպքում ճանապարհային ոստիկանությանը:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը