Աշխարհ

08.02.2018 18:27


Իրանում հակաթուրքական վանկարկումներ են հնչեցվել. «Մահ Թուրքիային»

Իրանում հակաթուրքական վանկարկումներ են հնչեցվել. «Մահ Թուրքիային»

Իրանի Իսլամական Հանրապետության Բուքան քաղաքում իրանական ակումբների միջև տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպման ժամանակ երկրպագուների մի խումբ բողոքի ակցիա է կազմակերպել Թուրքիայի իշխանությունների դեմ:

Ըստ «Kirim» լրատվական գործակալության՝ խաղի ժամանակ երկրպագուները հակաթուրքական վանկարկում են հնչեցրել: Մի խումբ երկրպագուներ վանկարկել են՝ «Մահ Թուրքիային»:

Աղբյուրը նշում է, որ Բուքան քաղաքը գտնվում է Իրանի Ատրպատական նահանգում և այդտեղ քրդերի կողմնակիցները շատ են: Այդ նահանգի Որմու և Սուլդուզ քաղաքներում հաճախ քրդերի կողմնակիցները և տեղի թուրքերը բախումների մեջ են մտնում իրար հետ:

Լրատվական գործակալությունը հայտնում է, որ բողոքի ակցիան իրականացնողները հանդիսանում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կողմնակիցները:

Թեև հայտնի չէ հակաթուրքական վանկարկումների պատճառը, բայց ենթադրվում, որ դա կապված է Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի ռազմակա գործողությունների հետ:

Հիշեցնենք, որ վերջերս Իրանը Թուրքիային կոչ արեց վերջ դնել Սիրիայում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը