Աշխարհ

08.02.2018 17:13


Էրդողանի հովանավորած ուժերը Աֆրինում թալանում են բնակիչների տները (տեսանյութ)

Էրդողանի հովանավորած ուժերը Աֆրինում թալանում են բնակիչների տները (տեսանյութ)

Հունվարի 20-ին Թուրքիայի բանակի ստորաբաժանումների հետ Սիրիայի քրդական Աֆրին շրջան ներխուժած «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) կոչվող խմբավորումների զինյալները կողոպտում են խաղաղ բնակիչների տները:

Քրդական «ANF» լրատվական գործակալության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են Աֆրինի Ռաջո շրջանի մի գյուղում զինյալները գողանում բնակիչների հավերն ու հնդկահավերը: Աղբյուրի հաղորդմամբ՝ արաբերեն խոսող զինյալները իրար հետ խոսելիս ասում են «Քրդի մալը (ապրանքը) հալալ է»:

Նշվում է, որ նմանատիպ դեպքերը հաճախակի բնույթ են կրում. «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմագործողության սկզբից ի վեր կողոպտվել են Աֆրինի սահմանային գյուղերի շատ բնակիչների տներ ու անասնագոմեր:

Քրդական գործակալության տվյալներով Թուրքիայի նախաձեռնած գործողության 20 օրերի ընթացքում զոհվել է շուրջ 150 խաղաղ բնակիչ:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։ Այս պահի դրությամբ, ըստ թուրքական պաշտոնական տվյալների սպանված քուրդ զինյալների թիվը կազմում է 999-ը։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը