Աֆրինում թուրքական բանակը կորցրել է ևս 2 զինծառայող
Փետրվարի 7-ին Սիրիայի Աֆրին շրջանում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և դրա ռազմական թև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» դեմ ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է Թուրքիայի զինուժի ևս 2 զինծառայող:Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ քրդական ուժերը հակատանկային հրթիռներով և ականանետներով կրակել են թուրք զինծառայողներին Աֆրինի Բյուլբյուլ և Ալ Մասկի գյուղերի մոտակայքում:
Սպանված զինծառայողներն են սերժանտներ Օմեր Բիլալ Աքփընարը, Յունուս Էմրե Դողանը: Ըստ թուրքական «Հաբերթյուրք» հեռուստաընկերության կայքի՝ նույնը օրը վիրավորվել են Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող, Անկարային աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման 8 զինյալ:
Թուրքիայի ԶՈւ ԳՇ տվյալներով՝ փետրվարի 4-ի դրությամբ թուրքական բանակը Աֆրինում կորցրել է 15 զինծառայող: Նշենք, որ վերջին մի քանի օրերին Թուրքիայի բանակը կորցրել է նաև մի քանի տանկեր, հետևակի մարտական մեքենաներ:
Աֆրինի քրդական ուժերը նաև համալրում են ստացել Իրաքից եկած եզդիական ստորաբաժանումների կողմից:
Հունվարի 20-ից Թուրքիան սկսել է Աֆինում քրդական ուժերի դեմ ռազմագործողությունը, որին ներգրավվել են նաև Թուրքիայի հովանավորյալ զինյալներ: Առայժմ թուրքական կողմը Աֆրինում կարողացել է մի քանի գյուղ և բարձունք գրավել, ընդհանուր առաջխաղացումը բավականին դանդաղ է ընթանում՝ փոխադարձ հաջողություններով:
Աֆրինում թուրքական բանակը կորցրել է ևս 2 զինծառայող
Փետրվարի 7-ին Սիրիայի Աֆրին շրջանում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և դրա ռազմական թև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» դեմ ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է Թուրքիայի զինուժի ևս 2 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ քրդական ուժերը հակատանկային հրթիռներով և ականանետներով կրակել են թուրք զինծառայողներին Աֆրինի Բյուլբյուլ և Ալ Մասկի գյուղերի մոտակայքում:
Սպանված զինծառայողներն են սերժանտներ Օմեր Բիլալ Աքփընարը, Յունուս Էմրե Դողանը: Ըստ թուրքական «Հաբերթյուրք» հեռուստաընկերության կայքի՝ նույնը օրը վիրավորվել են Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող, Անկարային աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման 8 զինյալ:
Թուրքիայի ԶՈւ ԳՇ տվյալներով՝ փետրվարի 4-ի դրությամբ թուրքական բանակը Աֆրինում կորցրել է 15 զինծառայող: Նշենք, որ վերջին մի քանի օրերին Թուրքիայի բանակը կորցրել է նաև մի քանի տանկեր, հետևակի մարտական մեքենաներ:
Աֆրինի քրդական ուժերը նաև համալրում են ստացել Իրաքից եկած եզդիական ստորաբաժանումների կողմից:
Հունվարի 20-ից Թուրքիան սկսել է Աֆինում քրդական ուժերի դեմ ռազմագործողությունը, որին ներգրավվել են նաև Թուրքիայի հովանավորյալ զինյալներ: Առայժմ թուրքական կողմը Աֆրինում կարողացել է մի քանի գյուղ և բարձունք գրավել, ընդհանուր առաջխաղացումը բավականին դանդաղ է ընթանում՝ փոխադարձ հաջողություններով:
Աղբյուրը՝ razm.info