Աշխարհ

08.02.2018 12:47


Մոսկվայում ձերբակալվել է Հենրիխ Մխիթարյանի հետ կապ ունեցող գործարարը

Մոսկվայում ձերբակալվել է Հենրիխ Մխիթարյանի հետ կապ ունեցող գործարարը

Մոսկվայում ձերբակալվել է Դոնբասի խոշոր հայ գործարար Օլեգ Մկրտչյանը։ Ինչպես հայտնում է «МК»-ն, նա «Դոնբասի արդյունաբերական միության» համահիմնադիրն է, նաև ազդեցիկ անձ է ամբողջ հետխորհրդային տարածքում, կապ է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի երեք ֆուտբոլային ակումբների կառավարման հետ․ նրան է պատկանել հայկական ֆուտբոլային «Բանանց» ակումբը, ներգրավված է եղել Դոնեցկի «Մետալուրգ» ակումբի կառավարմանը և օգնել է ռուսական «Կուբանին»։

Կայքը նաև գրում է, որ Օլեգ Մկրտչյանը մասնակցություն է ունեցել հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ճակատագրում․ երբ Դոնեցկի «Շախտյորից» նա տեղափոխվում էր Դորտմունդի «Բորուսիա», ֆուտբոլիստի իրավունքի 50 տոկոսը պատկանել է հենց Օ․Մկրտչյանին և այդ գործարքից վերջինը ստացել է 27,5 միլիոն եվրո:

Նրա ձերբակալության պատճառների մասին դեռևս չհաստատված մի քանի վարկած է շրջանառվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը