ԱԺ-ում ռեյտինգային կրքեր են բորբոքվում՝ կապված Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների հետ: ՀՅԴ-ն առաջարկում է հրաժարվել գործող ռեյտինգային ընտրակարգից: «Ծառուկյան» դաշինքն էլ է նույն կարծիքին:
Եկեք, ուրեմն, նախ հիշենք, թե ինչպես ընդունվեց այդ ընտրակարգը, որից հետո կգանք մեր օրերին:
Այն, որ Հայաստանում նախադեպը չունեցող խորհրդարանական ընտրություններ են սպասվում և նախադեպը չունեցող փողաբաժանոցի է լինելու, հայտնի էր դեռևս այն պահից, երբ ընդունվում էր նոր Սահմանադրությունը, որով նախատեսված էր ընտրակարգը սահմանել օրենքով: Պարզ էր, որ ԱԺ հսկիչ փաթեթին տիրապետող ՀՀԿ-ն ընդունելու է նոր Ընտրական օրենսգիրքն ու «ռեյտինգային» ձևով ոչնչացնի քաղաքական դաշտը:
ՀՀԿ-ն կոճակների քանակով կարող էր օրենքն անցկացնել, բայց Բ26-ին արտաքին փաթեթավորում և լեգիտիմության շղարշ էր պետք: Ահա այդ ժամանակ էլ պետք եղան նախորդ գումարման խորհրդարանում ներկայացված իշխանական և ընդդիմադիր ուժերը: Բոլորն էլ մասնակցեցին Ընտրական նոր օրենսգրքի ձևավորմանը՝ թամաշա անելով ուղիղ եթերով (բացառություն կազմեց միայն «Ժառանգություն» խմբակցությունը, որն այդ պահին դե ֆակտո գոյություն չուներ): Տիտղոսային ընդդիմությունը նույնիսկ իր հաղթանակն էր համարում Ընտրական նոր օրենսգրքի ընդունումը: Բոլոր այն զգուշացումները, որ ռեյտինգային կոչված ընտրակարգը ապաքաղաքական է դարձնելու ընտրությունները և վերածի առևտրային միջոցառման, չընդունվեցին:
2017-ի ապրիլին ՀՀԿ-ն «խփեց» իր տոկոսները և բոլորը տեսան, որ վերածվել են նոմինալ խաղացողի:
Հիմա լավ է, իհարկե, որ ցանկություն կա փոխելու ընտրակարգը, որը ձևով համամասնական է, իսկ բովանդակությամբ՝ սուպերմեծամասնական, այն էլ՝ գռեհիկ տարբերակով, բայց մինչև փոխելու համար պայքարելը արժե հրապարակավ ընդունել սեփական սխալը ու հետո նոր միայն անցնել գործի:
Պետրոս Ալեքսանյան
Հ.Գ.: Հոդվածին կից նկարում «ռեյտինգային ջիգիթներն» են: Ահա այս մարդկանց է վստահված մեր երկրի անվտանգության, տնտեսական զարգացման ու բազում այլ հարցերի լուծումը:
Ռեյտինգային կրքեր

Ինչ ցանվել է, այն էլ հնձվում է: