Թբիլիսիի մերձակայքում հայտաբերվել է Վրաստանի ԶՈւ զինծառայողի դի
Երեկ՝ փետրվարի 6-ին, Թբիլիսի մերձակայքում՝ Տաբախմելա գյուղի մոտ, հայտաբերվել է Վրաստանի ԶՈւ զինծառայող, հետևակային գումարտակներից մեկի դասակի հրամանատար Թումուր Սուլիաշվիլիի մարմինը: Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչների խոսքով՝ որպես մահվան հիմնական պատճառ դիտարկվում է ինքնասպանությունը: Այս մասին հայտնում է վրացական Reginfo լրատվակայքը:
Աղբյուրը հայտնում է, որ Սուլիաշվիլին կորել էր հունվարի 28-ից: Հենց այդ օրն էլ զինծառայողի հարազատները ոստիկանություն են դիմել: Որոնողական աշխատանքները իրականացրել են ոստիկանները և փրկարարները, հետախուզվել է սերժանտ Անցուխիլեձեի անվան Վրաստանի ԶՈւ ուսումնական կենտրոնին մոտ գտնվող Կոջորի գյուղի տեղանքը:
Մարմինը, սակայն, հայտնաբերել է մի քաղաքացի Տաբախմելա գյուղի անտառային մասսիվներում: Ըստ իշխանության ներկայացուցիչների հայտարարության՝ մարմնի վրա բռնության հետքեր չկան: Վրաստանի ՔՕ «ինքնասպանության հասցնելը» հոդվածով հարուցվել է քրեական գործ:
Նշենք, որ Սուլիաշվիլիի մտերիմները հայտարարել են, որ նա ծառայության ընթացքում խնդիրներ ուներ, ցանկանում էր լքել Վրաստանը: Վրաստանի ՊՆ-ն հրաժարվել է մեկնաբանել միջադեպը:

Աղբյուրը՝ razm.info