Գերմանիայի նոր կառավարությունը ԵՄ-ին առաջարկելու է սառեցնել բանակցությունները Թուրքիայի հետ
Գերմանիայում ձևավորվելիք կոալիցիոն կառավարությունը հանդես է գալու Թուրքիայի Եվրամիության անդամակցության բանակցությունները սառեցնելու օգտին:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ հարցի վերաբերյալ նման տեսակետ է հայտնվել Գերմանիայի «Քրիստոնեական միություն» (CDU/CSU) և «Սոցիալ -դեմոկրատական» (SPD) կուսակցությունների կողմից կազմված կոալիցիոն համաձայնագրի նախագծում:
Թուրքիայի նկատմամբ կիրառվելիք քաղաքականության մասին բաժնում մասնավորապես ասվում է.
«Թուրքիան Գերմանիայի կարևոր դաշնակիցն ու ԵՄ-ի հետ բազմակողմանի հարաբերություններ ունեցող հարևանն է: Մենք ձգտում ենք Թուրքիայի հետ ունենալ լավ հարաբերություներ, սակայն Թուրքիայում ժողովրդավարության, իրավական պետության և մարդու իրավունքների ցուցանիշների տևական վատթարացման պատճառով չենք ցանկանում ԵՄ-հետ բանակցություններում նոր էջ սկսել, ինչպես նաև չենք ցանկանում փակել արդեն բանակցված որևէ էջ»:
Համաձայնագրում նշվում է նաև, որ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման ու Մաքսային միության համաձայնագրի թարմացման հարցերը կարող են քննարկվել միայն այն դեպքում, երբ Անկարան կկատարի ստանձնած պարտավորությունները:

Աղբյուրը` Ermenihaber.am