Աշխարհ

07.02.2018 13:34


Ադրբեջանում չեխական «Դանա» ԻՀՀ-ներով վարժանքներ են անցկացվել

Ադրբեջանում չեխական «Դանա» ԻՀՀ-ներով վարժանքներ են անցկացվել

Ադրբեջանում անցկացվել են ԶՈւ հրիթռահրետանային ստորաբաժանումների վարժանքներ: Ներգրավվել են չեխակական արտադրության «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգեր: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Նշվում է, որ զորավարժության ընթացքում կիրառել են ավտոմատացված ղեկավարման համակարգեր, իրականացվել են գործնական կրակային վարժանքներ:

Հիշեցնենք, որ չեխական արտադրության «Դանա» ԻՀՀ-ներ, ինչպես նաև RM-70/80 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր Ադրբեջանում առաջին անգամ երևացին 2018 թ.:

Սեպտեմբերի 18-ին՝ զորավարժությունների ընթացքում, ցուցադրվեցին այդ համակարգերը, որից հետո մեծ աղմուկ բարձրացավ: Չեխական իշխանությունները հայտարարեցին, որ իրենք տեղյակ չեն, թե ինչպես են զենքերը հասել Ադրբեջան:

Նույնը 2017 թ. հոկտեմբերի 4-ին Երևանում վերահաստատեց նաև Չեխիայի Սենատի նախագահը: Արդյունքում Չեխիայում հատուկ հետաքննություն սկսեցին: Առայժմ առկա տվյալներով՝ դրանք Ադրբեջան հասել են Սլովակիայից՝ Իսրայելի միջոցով: Այստեղ ևս դեռևս մի շարք չպարզված հարցեր կան:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը