Աշխարհ

07.02.2018 14:59


Sanbot ռոբոտը ընդհատել և նկատողություն է արել թուրք նախարարին

Sanbot ռոբոտը ընդհատել և նկատողություն է արել թուրք նախարարին

Անվտանգ ինտերնետի համաշխարհային օրվա առթիվ Անկարայի գիտատեխնկական կենտրոնում անցկացված միջոցառման ժամանակ Sanbot ռոբոտը նկատողություն է արել թուրք նախարարին։

Թուրքական «T24» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ռոբոտն ընդհատել է Թուրքիայի տրանսպորտի, կապի և ծովագնացության նախարար Ահմեթ Արսլանի ելույթը։ «Դանդաղ խոսիր, ի՞նչ ես ասում, չեմ հասկանում»,-ասել է ռոբոտը։ Թուրք նախարարը կոչ է արել համապատասխան մասնագետներին՝ զբաղվել ռոբոտի վերահսկմամբ։

Մասնագետներն անմիջապես անջատել են ռոբոտի բարձրախոսը, իսկ այնուհետև վերածրագրավորել ու լռեցրել նրան։

Չինական արտադրության Sanbot ռոբոտը վաճառքի է հանվել Թուրքիայում։ Այն կարողանում է ճանաչել առարկաներն ու մարդկանց, դիտում է, խոսում և արձագանքում խոսքերին, տարբերակում դեմքերը։ Այն ունի նվագարկիչ և կարողանում է պարել։ Ռոբոտը նախատեսված է բանկերում, օդանավակայաններում, դպրոցներում, հյուրանոցներում և այլ մարդաշատ հասարակական վայրերում անվտանգության և սպասարկման ոլորտում աշխատանքի համար։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը