Նախապատրաստվում է ԵՄ-ի առաջնորդների ու Էրդողանի հանդիպումը
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը և Եվրախորհրդում նախագահող Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը մարտի 26-ին Բուլղարիայի Վարնա քաղաքում կհանդիպեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Եվրախորհրդի խոսնակ Պրեբեն Աամանը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել է Յունկերի և Տուսկի՝ Էրդողանին ուղղված նամակը։
Նամակում եվրոպացի առաջնորդները հիշեցրել են, որ 2017թ․ մայիսի 25-ին Էրդողանը, Տուսկը և Յունկերը հանդիպել էին Բրյուսելում։ Հանդիպման ժամանակ քննարկվել էին տրանսպորտին, տնտեսությանը, ահաբեկչության դեմ պայքարին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր։
Նամակի հեղինակները գոհունակություն են հայտնել Եվրամիության անդամ երկրների հետ Թուրքիայի ձևավորած հարաբերությունների առթիվ։ Նշվել է, որ Տուսկի, Յունկերի, Բորիսովի և Էրդողանի հանդիպումը կկազմակերպվի գործնական ընթրիքի տեսքով։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն ԵՄ-ի և Թուրքիայի ընդհանուր շահերը, Թուրքիայում տեղի ուենցող վերջին զարգացումները, երկկողմ հարաբերությունների հնարավոր զարգացման ուղղությունները։

Աղբյուրը` Ermenihaber.am