Ադրբեջանի ռազմական գործարանում ուժգին պայթյուն է որոտացել (տեսանյութ)
Փետրվարի 6-ին ուժգին պայթյուն է եղել Բաքվի Խեթայի շրջանում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը (ՊԱՆ) պատկանող «Ռադիոգուրաշդըրմա» (Radio Engeneering) գործարանում: ՊԱՆ տվյալներով՝ ոչ ոք չի վնասվել:
Հատկանշական է, որ ավելի վաղ նույն օրը Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ այրվել է գործարանի շուրջ 250 մ2 տարածքով պիրոտեխնիկական պայթուցիկ, այրվող նյութերի պահեստը:
Մինչդեռ Ադրբեջանի ՊԱ նախարարությունը հայտնում է, որ այրվել է 120 մ2 տարածքով «օժանդակ կառույց»՝ անհայտ պատճառներով: Այս հաղորդագրությունում նաև նշվում է, որ «վնասվածք ստացողներ չեն եղել», հրդեհը մարվել է:
Փետրվարի 6-ի ուշ երեկոյան նաև մի քանի տեսանյութ էր հրապարակվել դեպքի վայրից: Հավելենք, որ այս գործարանը 2006 թ. է անցել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության ենթակայությանը:
Հատկանշական է, որ 2010 թ. Ադրբեջանի ՊԱՆ-ը և հորդանանյան NP Aerospace Jordan ընկերությունը, ադրբեջանական ԱՊԱ գործակալության տվյալներով, ստորագրել էին հենց նշված «Ռադիոգուրաշդըրմա» գործարանի տարածքում արտոնագրով զրահաբաճկոններ ու սաղավարտներ արտադրելու համաձայնագիր: Հորդանայան ընկերությունն ադրբեջանականին պետք է ապահովեր 15 հազար սաղավարտի և 12 հազար զրահաբաճկոնի արտադրության համար անհրաժեշտ նյութերով: 2011 թ. նշվում է, որ գործարանի տարածքում արտադրամաս է ստեղծվել:

Աղբյուրը՝ razm.info