Աֆրինի քրդերին օգնության են հասել Իրաքի եզդիական ստորաբաժանումներ. Directorate 4
Փետրվարի 6-ին Աֆրինում թուրքական զինուժի և զինյալների դեմ կռվող քրդական ուժերը ստացել են առաջին խոշոր համալրումը. Քրդերին միացել են Իրաքից եկած եզդիական «Սինջարի դիմադրության ուժերի» (YBS) ստորաբաժանումները: Նման տեղեկություն հայտնում է Telegram սոցիալական ցանցում Սիրիայի իրադարձությունները լուսաբանող «Directorate 4»-ը:
Նշվում է, որ առայժմ դժվար է խոսել քրդերին օգնության եկած եզդիների թվաքանակի և զինվածության մասին, սակայն ավոտաշարասյունից կարելի է մի քանի ենթադրություն անել:
Նախկինում ևս քրդական, եզդիական ուժերը օգնություն խոստացել էին Աֆրինին, սակայն դա հասցնել հնարավոր չէր, քանի որ Աֆրինը կտրված է Թուրքիային պատկանող, և Սիրիայի կառավարությանը պատկանող տարածքներով: Այժմ նշվում է, որ Սիրիայի կառավարությունը թույլատրել է, հավանաբար այն պատճառով, որ Թուրքիան Իդլիբում առաջ է շարժվել ու զբաղեցրել Ալ-Էիս բնակավայրը:
Սակայն այստեղ պետք է նշենք, որ Ալ-Էիսում թուրքերի տեղակայումը նախօրոք համաձայնեցված էր առնվազն Ռուսաստանի հետ՝ Աստանայի բանակցություններում:

Աղբյուրը՝ razm.info