Աշխարհ

07.02.2018 08:19


Ո՞ր երկրից է ամենաշատ թվով զբոսաշրջիկ մեկնել Թուրքիա 2017-ին

Ո՞ր երկրից է ամենաշատ թվով զբոսաշրջիկ մեկնել Թուրքիա 2017-ին

2017թ․ Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 27․8 տոկոսով՝ հասնելով 32մլն 410․000-ի։ Թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել էր 25․3 մլն։ Իսկ զբոսաշրջության ոլորտի ապահոված եկամուտը նշված ժամանակահատվածում ավելացել է 18․9 տոկոսով՝ հասնելով 26․3 մլրդ դոլարի։

2017թ․ Թուրքիա ամենից շատ զբոսաշրջիկ է մեկնել Ռուսաստանից։ Եթե 2016թ․ այս երկրից Թուրքիա էր այցելել ընդամենը 866․000 զբոսաշրջիկ, ապա 2017թ․ այդ ցուցանիշը հասել է 4․7 միլիոնի։ Այսպիսով, Ռուսաստանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը մեկ տարում ավելացել է 444 տոկոսով։

Զբոսաշրջիկների թվով երկրորդ հորիզոնականում Գերմանիան է։ Այս երկրից 2017թ․ Թուրքիա է մեկնել 3․5 մլն մարդ։ Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը նվազել է 7 տոկոսով։ 2016թ․ այս երկիր այցելած գերմանացի զբոսաշրջիկների թիվը կազմել էր 3․8 մլն։

Երրորդ հորիզոնականում Իրանն է։ Նախորդ տարի Թուրքիա մեկնած իրանցի զբոսաշրջիկների թիվը կազմել էր 1․6 մլն, իսկ 2017թ․ այդ թիվը ավելացել է ավելի քան 50 տոկոսով՝ հասնելով 2․5 միլիոնի։

Այս ցանկում Իրանին հաջևդում են Վրաստանը (2․4 մլն կամ 10 տոկոս աճ), Բուլղարիան (1․8 մլն կամ 9 տոկոս աճ), Անգլիան (1․6 մլն կամ 3 տոկոս անկում), Ուկրաինան (1 մլն կամ 22 տոկոս աճ), Իրաքը (896․000 կամ 13 տոկոս աճ), Նիդերլանդները (799․000 կամ 11 տոկոս անկում), Ադրբեջանը (765․000 կամ 26 տոկոս աճ)։

Զբոսաշրջիկների թվով առաջատար քսանյակում տեղ են գտել նաև Սաուդյան Արաբիան, Հունաստանը, Ֆրանսիան, Ռումինիան, Բելգիան, Ղազախստանը, Իսրայելը, ԱՄՆ-ը, Լեհաստանը և Շվեդիան։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը