Հայաստանյան իշխանությունների ուղեղը, պատկերավոր ասած, հազարի վրա է «աբառոտ» տալիս: Իհարկե, երբ գործը վերաբերում է փող հավաքելուն:
Ամեն ինչից ձգտում կա փող հավաքել: Անգամ բացասական երևույթները օգտագործվում են փող հավաքելու նպատակով: Հանրությանն, իհարկե, այլ՝ սրտաճմլիկ բացատրություն է տրվում, բայց ամբողջ մոտիվը փող հավաքելն է (մնացածը դեմագոգիա է): Ըստ այդմ՝ պետական կառավարման բոլոր մարմինները վերածվել են յուրօրինակ հարկային տեսչությունների՝ Հայաստանը դարձնելով բաց երկնքի տակ փող հավաքող մեքենա:
Նախարարությունները, կոմիտեները, ստուգող ու վերահսկիչ մարմինները, ոստիկանությունը, բանակը և մյուսները զբաղված են փող հավաքելով: Փողն այդ հավաքվում է «սև» և «սպիտակ» տարբերակով: Ամեն մեկի համար տարբեր մեթոդներ են կիրառվում:
Օրինակ՝ «սևի» դեպքում գործ ունենք չգրված օրենքով գործող «պախանական» հարաբերությունների հետ: Այս դեպքում պետական մարմինները աշխատում են ու հանցագործությունը բացահայտում, իսկ դրանից հետո արդեն սկսվում է «բազառը» հանցագործի հետ:
Որքան շատ են անգլուխ փողատերերը, հաբռգած պաշտոնյաները և դրանց զավակներն ու բարեկամները հանցագործություն անում, այնքան ուրախանում են «վերևում», քանզի չնստացնելու դիմաց ահագին «սև» փող կլպելու հնարավորություն է բացվում:
Օրինակ՝ երբ Լիսկայի տղան կրակում է կամ Ճվճվ Արոյի տղան ոստիկանների մահվան պատճառ է դառնում, ապա դա «վերևին» հնարավորություն է տալիս կլպել լկտիացած տղաների պաշտոնյա ու փողատեր ծնողներին: Դրանից հետո այդ օրինախախտները բացի «մուծվելուց» դառնում են գործող իշխանության մահապարտ հենարանները: Ասել է թե՝ որքան շատ հանցագործություններ կատարեն փողատերերի ու պաշտոնյաների տնեցիները, այնքան կմեծանա այս իշխանության համար մահապարտության պատրաստ մարդկանց քանակը, քանզի վերջիններիս համար ակնհայտ կդառնա, որ իշխանափոխության պարագայում իրենք կկանգնեն օրենքի առաջ:
Ինչ վերաբերում է «սպիտակ» փողին, ապա այստեղ կիրառվում է դեմագոգիա, թե իբր ինչ արվում է, հանրության համար է արվում, սակայն իրականում կա միայն փող հավաքելու ձգտում: Նման գերծելաոճ դրսևորվեց, մասնավորապես, արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի տեղադրման դեպքում: Ասվեց, որ նպատակը ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելն է, բայց իրականում ընդամենը փող են հավաքում և, ի դեպ, պատահարների քանակի նվազում չկա:
Ճանապարհատրանսպորտային կանոնների պահպանումն, անշո՛ւշտ, շատ կարևոր է, և ովքեր խախտում են կանոնները, պետք է տուգանվեն, բայց այստեղ կա երկու «բայց»՝
1-ին «բայց»՝ խախտման դիմաց սահմանվող տուգանքները պետք է լինեն ողջամիտ, կատարեն կանխարգելիչ ֆունկցիա ու դրանց չափը պետք է համապատասխանի հայաստանյան տնտեսական վիճակին,
2-րդ «բայց»՝ տուգանքների կիրառումից առաջացած մուտքերը պետք է 100 տոկոսով մտնեն պետական բյուջե, այլ ոչ թե լցնեն իշխանությանը կից մասնավոր գրպանը:
Մեզ մոտ ճիշտ հակառակն է: Այնքան են տարված փող հավաքելու մոլուցքով, որ, տեսնելով, որ վարորդները արագաչափերի տեղերը սովորել են ու խախտում չեն անում՝ որոշել են շարժական արագաչափերի մեխանիզմ ներդնել: Այսինքն՝ փողոցներն ընկած փող են հավաքելու: Բնականաբար՝ այդ ամենը ներկայացվում է որպես հանրային շահ: Սակայն բոլորն էլ շատ լավ գիտեն, որ այս իշխանությունների համար հանրային շահը սկսվում և ավարտվում է փող հավաքելով: Կլինի դա «1000 դրամի հիմնադրամը» կամ շարժական արագաչափը, միևնույն է բոլորը նույն նպատակին են ծառայում՝ փող հավաքելուն: Օդից փող:
Հայաստանը հարկային տեսչություն է՝ բաց երկնքի տակ

Պետրոս Ալեքսանյան