Աշխարհ

05.02.2018 20:50


Մոսկվայում կրակել են երգիչ Սոսո Պավլիաշվիլու սանիկ-պրոդյուսերի վրա

Մոսկվայում կրակել են երգիչ Սոսո Պավլիաշվիլու սանիկ-պրոդյուսերի վրա

Երգիչ Սոսո Պավլիաշվիլու պրոդյուսեր և համատեղությամբ սանիկ 28-ամյա Գեորգի Գաբեդավայի այցելությունը Մոսկվա դաժան դատաստանով ավարտվեց։ Այդ մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պորտալը։

Պարբերականի տվյալներով` Դմիտրի Ուլյանով փողոցի վրա գտնվող «ստալինյան» շենքերից մեկի (այստեղ էր մտադիր բնակվել պրոդյուսերը) բնակիչները բառի բուն իմաստով կրակելով ծակծկել են երիտասարդին։

Գեորգի Գաբեդավան իր երիտասարդ կնոջ հետ Մոսկվա էր եկել Թբիլիսիից մի քանի շաբաթ առաջ։ Սոսոյի պրոդյուսերը մտադիր էր մասնակցել նախագծերից մեկի նկարահանումներին։ Ընտանիքի ընկերն առաջարկել էր նորապսակներին բնակվել հանրակացարանի իր սենյակում։

Սակայն անդադար վեճեր էին գնում հարևան, գործազուրկ Բեսիկ Կադարիայի հետ, ով հանրակացարանի ողջ տարածքն իր սեփականությունն էր համարում։ Շաբաթ` փետրվարի 3-ին, նորապսակները վերջակետ էին ուզում դնել բնակարանի հետ կապված տհաճ պատմությանը, նրանք ուզում էին սենյակից հանել իրենց ճամպրուկները։

Գեորգի Գաբեդավայի կնոջ` Ինգայի խոսքով, ճամպրուկները հավաքելու ժամանակ անսպասելիորեն վեճ է սկսվել։ Հարձակվողները (Բեսիկին բնակարանը «զավթել» օգնում էր նրա փեսան) մետաղական ձող, դանակ և ատրճանակ էին վերցրել, որը հետագայում պարզվեց, որ տրավմատիկ էր։ Գեորգիի կնոջ խոսքով` Գաբեդավան հրաշքով դանակի հարված չստացավ. ինչ-որ պահի դանակն ընկավ խելագարված հարևանի ձեռքից։

«Գեորգիի դեմքին ուժեղ հարվածում էին։ Ավելի ուշ նրա մոտ ծնոտի և քթի ջարդվածք են ախտորոշել։ Գեորգին նաև երեք հրազենային վնասվածք է ստացել, որոնցից երկուսը` որովայնի շրջանում, մեկը` կողային հատվածում։ Փամփուշտներից մեկը բժիշկներն արդեն հիվանդանոցում հանեցին, որտեղ և վիրահատել են նրան։ Մոտ օրերս վիրաբույժները կփորձեն կարգի բերել դեմքը»,-պարբերականին պատմել է տուժածի կինը։

Ռուսաստանի ՆԳՆ բաժանմունքի Ակադեմիական շրջանի աշխատակիցները դեպքի վայր են ժամանել օպերատիվ կերպով։ Վեճի վայրում նրանք հայտնաբերել են ձեռքից ընկած և ձյան մեջ կորած դանակը։ Այնուամենայնիվ, Ինգա Գաբեդավան մտադիր է դիմել անձնական անվտանգության վարչություն` դիմում ներկայացնելով ոստիկանության աշխատակիցների անգործության վերաբերյալ. նրանք չեն ձերբակալել ենթադրյալ չարագործներին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը