Աշխարհ

05.02.2018 19:25


Նիդեռլանդների ԱԳՆ-ն հետ Է կանչել Թուրքիայում իր դեսպանին

Նիդեռլանդների ԱԳՆ-ն հետ Է կանչել Թուրքիայում իր դեսպանին

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 5-ին պաշտոնապես հետ Է կանչել Անկարայում իր դեսպանին:

Այդ մասին, հայտնել Է Նիդեռլանդների հանրային հեռուստառադիոընկերությունը: Հաղորդագրության մեջ նշվում Է, որ խոսքը ձեւական քայլի մասին Է, քանի որ Նիդեռլանդների դեսպանը Անկարան լքել Էր տակավին 2017 թվականի մարտին:

Բացի այդ, Հաագայում նշել են, որ Նիդեռլանդներում չեն ընդունի Թուրքիայի նոր դեսպանի նշանակումը: Երկու երկրների միջեւ հարաբերություններում բարդություններ են առաջացել այն բանից հետո, երբ Նիդեռլանդները հրաժարվեց այցագրեր տալ այն թուրք պաշտոնատար անձանց, որոնք մտադիր Էին երկրում բնակվող թուրքերի շրջանում քարոզչություն անցկացնել 2017 թվականի մարտին Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի նախաշեմին, երբ Նիդեռլանդներում սեփական ընտրություններն Էին ընթանում, հիշեցնում Է հեռուստառադիոընկերությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը