Ինչո՞ւ է շտապում Ալիևը. Հայաստանը պետք է պատրաստվի բոլոր սցենարներին
Այսօր շատ անսպասելիորեն Իլհամ Ալիևըորոշում է կայացրել, ըստ որի՝ նախագահական ընտրություններն Ադրբեջանում կլինեն արտահերթ, այսինքն՝ ոչ թե հոկտեմբերին, այլ՝ ապրիլին:
Ադրբեջանում մամուլն ամբողջությամբ վերահսկվում է և հնարավոր չէ բաց աղբյուրներից հասկանալ, թե իրականում ինչն ինչոց է:
Արտաքուստ ոչինչ չէր խանգարում Ալիևին սպասել մինչև հոկտեմբեր և հանգիստ գնալ իր հերթական «սռոկին», քանզի Ադրբեջանի քաղաքական դաշտում չկա նրան լուրջ և անգամ ոչ լուրջ մրցակից. Ադրբեջանում սուլթանատ է և սուլթանին ոչինչ չի սպառնում:
Թե ինչու է նա որոշել շտապել, կարելի է միայն ենթադրություններ անել:
Վարկած 1-ին
Շատ է խոսվում այն մասին, որ Իլհամ Ալիևը լուրջ հիվանդություն ունի: Նախագահական ընտրություններն ապրիլին նշանակելով՝ նա, միգուցե, փորձում է ինչ-ինչ գործընթացներ առաջ գցել, մասնավորապես՝ իր կնոջ՝ Մեհրիբանի հետ կապված:
Վարկած 2-րդ
Ադրբեջանում կան լուրջ ներքին խնդիրներ ու ներքին խմորումներ: Տեղեկատվության բաց աղբյուրներով դա չի զգացվում, բայց մի բան է քարոզչությունը, մեկ այլ բան՝ իրականությունը:
Ըստ այդմ՝ նախագահական ընտրություններն առաջ գցելով՝ Ալիևը փորձում է կանխել որոշակի քաղաքական գործընթացների հասունացումը և համեմատաբար հանգիստ վերարտադրվել:
Վարկած 3-րդ
Ինչպես հայտնի է, Ալիևը երբեք չի թաքցրել, որ Ղարաբաղի խնդրի լուծումը տեսնում է ռազմական ճանապարհով: Նա այնպիսի պահանջներ է դնում, որ պարզապես փակուղային է դարձնում բանակցությունների ընթացքը (Ալիևի ախորժակը մինչև Երևան է հասնում):
Մինչև վերջերս Բաքվում հույս ունեին, որ Ռուսաստանի միջոցով կկարողանան ճնշել Հայաստանի վրա ու ստանալ միակողմանի զիջումներ, բայց դա չստացվեց: Ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի էր դարձել, որ ՌԴ-ն Ադրբեջանից պահանջում էր Ղարաբաղի հետ կապված որոշակի տեղաշարժ ապահովելու դիմաց անդամակցություն ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին ու համաձայնություն հակամարտության գոտում ռուս խաղաղապահ զորքերի տեղակայման հարցում: Ալիևը չհամաձայնեց ՌԴ-ի պայմաններին և բանակցային գործընթացը փաստացի կանգ առավ:
Ադրբեջանում հիմա շարունակում են ապավինել խնդրի ռազմական լուծմանը և հսկայական միջոցներ են ներդրել ու ներդնում այդ ուղղությամբ:
Հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Բաքվում որոշակի հոգեբանական վերելքի մեջ են հայտնվել և ավելի են հակվել խնդրի ռազմական լուծմանը:
Ադրբեջանի ռազմավարական բարեկամ Թուրքիայի գործողությունները Սիրիայում ոգևորության նոր առիթ են տվել Բաքվին: Եթե Թուրքիան միջազգային կոչված հանրության լուռ հայացքի ներքո հասնի հաջողության սիրիական հատվածում ու ռազմական գործիքակազմով լուծի քրդերի հարցը, ապա դրանից հետո Ալիևը կարող է փորձել կրկնել ավագ եղբոր քայլերը Ղարաբաղում: Հատկապես, որ Թուրքիայի ղեկավար Էրդողանը դրա գաղափարական ձևակերպումները տվել է օրերս՝ ակնարկելով, որ դժգոհ է մնացել Լոզանի պայմանագրից, և որ թուրքական աշխարհի հակառակորդները պետք է հատուցեն:
Չի բացառվում, որ Ալիևը նախագահական արտահերթ ընտրությունների ժամկետը հարմարեցնելով Հայաստանում ապրիլին սպասվող կառավարման համակարգի տրանսֆորմացիայի ժամկետի հետ՝ փորձում է չսպասել մինչև հոկտեմբեր և ապրիլին իր իշխանության հարցը լուծելով՝ պատրաստվել ռազմական գործողությունների արդեն այս ամռանը: Հատկապես, որ ռազմամթերքի արտադրության պլանային աշխատանքներն Ադրբեջանում ավարտվել են, և ի տարբերություն 2016-ի ապրիլի՝ Ադրբեջանն այժմ պատրաստ է տևական ռազմագործողության:
Պարզ է, որ եթե նախագահական ընտրությունները լինեին հոկտեմբերին, ապա մինչ այդ Ալիևը ռազմագործողություններ չէր սկսի, քանզի հնարավոր անհաջողությունը նրա դիրքերը կթուլացնեին ներքին կյանքում, կամ էլ՝ նախընտրական մթնոլորտը հնարավորություն չէր տա կենտրոնանալ ռազմական ասպեկտի վրա: Հիմա նա Հայաստանում ապրիլին սպասվող փոփոխությունից առաջ ազատում է իրեն մինչև հոկտեմբեր սպասելու անհրաժեշտությունից և փորձում արագացնել ներքին հարցերի լուծումը՝ արտաքինով զբաղվելու համար:
. . .
Թե վերը նշված վարկածներից որն է եղել Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններ նշանակելու հիմքում, պարզ կդառնա առաջիկայում: Ամեն դեպքում, իշխանությունը Հայաստանում պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի:
Ցավոք մեզ մոտ միայն մեկ սցենարի մասին են լրջորեն մտահոգված՝ ինչպես ապահովել իշխանության վերարտադրություն:
Ցավալի է նաև այն, որ այս տարածաշրջանում ու մեր երկրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համապատկերին՝ շինծու մեղադրանքով անազատության մեջ է պահվում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով, ի դեպ, տարիներ առաջ զգուշացրել է, որ Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման տարեթիվ կարող է դառնալ 2018-ը (մինչև այդ նա 2013-իննամակովէր զգուշացրել հնարավոր ռազմական վտանգների մասին, բայց քայլեր չձեռնարկվեցին ու 2016-ին ստացանք ապրիլյան պատերազմ), քանզի այդ ժամանակ Բաքվում ամբողջությամբ ավարտին հասցրած կլինեին նախապատրաստական աշխատանքները: Բաբայանի ասածները հաշվի առնելու և հետևություններ անելու փոխարեն, նրան կալանավորեցին: Սա՛ է հայկական իրականությունը:
Ինչո՞ւ է շտապում Ալիևը. Հայաստանը պետք է պատրաստվի բոլոր սցենարներին
Այսօր շատ անսպասելիորեն Իլհամ Ալիևը որոշում է կայացրել, ըստ որի՝ նախագահական ընտրություններն Ադրբեջանում կլինեն արտահերթ, այսինքն՝ ոչ թե հոկտեմբերին, այլ՝ ապրիլին:
Ադրբեջանում մամուլն ամբողջությամբ վերահսկվում է և հնարավոր չէ բաց աղբյուրներից հասկանալ, թե իրականում ինչն ինչոց է:
Արտաքուստ ոչինչ չէր խանգարում Ալիևին սպասել մինչև հոկտեմբեր և հանգիստ գնալ իր հերթական «սռոկին», քանզի Ադրբեջանի քաղաքական դաշտում չկա նրան լուրջ և անգամ ոչ լուրջ մրցակից. Ադրբեջանում սուլթանատ է և սուլթանին ոչինչ չի սպառնում:
Թե ինչու է նա որոշել շտապել, կարելի է միայն ենթադրություններ անել:
Վարկած 1-ին
Շատ է խոսվում այն մասին, որ Իլհամ Ալիևը լուրջ հիվանդություն ունի: Նախագահական ընտրություններն ապրիլին նշանակելով՝ նա, միգուցե, փորձում է ինչ-ինչ գործընթացներ առաջ գցել, մասնավորապես՝ իր կնոջ՝ Մեհրիբանի հետ կապված:
Վարկած 2-րդ
Ադրբեջանում կան լուրջ ներքին խնդիրներ ու ներքին խմորումներ: Տեղեկատվության բաց աղբյուրներով դա չի զգացվում, բայց մի բան է քարոզչությունը, մեկ այլ բան՝ իրականությունը:
Ըստ այդմ՝ նախագահական ընտրություններն առաջ գցելով՝ Ալիևը փորձում է կանխել որոշակի քաղաքական գործընթացների հասունացումը և համեմատաբար հանգիստ վերարտադրվել:
Վարկած 3-րդ
Ինչպես հայտնի է, Ալիևը երբեք չի թաքցրել, որ Ղարաբաղի խնդրի լուծումը տեսնում է ռազմական ճանապարհով: Նա այնպիսի պահանջներ է դնում, որ պարզապես փակուղային է դարձնում բանակցությունների ընթացքը (Ալիևի ախորժակը մինչև Երևան է հասնում):
Մինչև վերջերս Բաքվում հույս ունեին, որ Ռուսաստանի միջոցով կկարողանան ճնշել Հայաստանի վրա ու ստանալ միակողմանի զիջումներ, բայց դա չստացվեց: Ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի էր դարձել, որ ՌԴ-ն Ադրբեջանից պահանջում էր Ղարաբաղի հետ կապված որոշակի տեղաշարժ ապահովելու դիմաց անդամակցություն ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին ու համաձայնություն հակամարտության գոտում ռուս խաղաղապահ զորքերի տեղակայման հարցում: Ալիևը չհամաձայնեց ՌԴ-ի պայմաններին և բանակցային գործընթացը փաստացի կանգ առավ:
Ադրբեջանում հիմա շարունակում են ապավինել խնդրի ռազմական լուծմանը և հսկայական միջոցներ են ներդրել ու ներդնում այդ ուղղությամբ:
Հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Բաքվում որոշակի հոգեբանական վերելքի մեջ են հայտնվել և ավելի են հակվել խնդրի ռազմական լուծմանը:
Ադրբեջանի ռազմավարական բարեկամ Թուրքիայի գործողությունները Սիրիայում ոգևորության նոր առիթ են տվել Բաքվին: Եթե Թուրքիան միջազգային կոչված հանրության լուռ հայացքի ներքո հասնի հաջողության սիրիական հատվածում ու ռազմական գործիքակազմով լուծի քրդերի հարցը, ապա դրանից հետո Ալիևը կարող է փորձել կրկնել ավագ եղբոր քայլերը Ղարաբաղում: Հատկապես, որ Թուրքիայի ղեկավար Էրդողանը դրա գաղափարական ձևակերպումները տվել է օրերս՝ ակնարկելով, որ դժգոհ է մնացել Լոզանի պայմանագրից, և որ թուրքական աշխարհի հակառակորդները պետք է հատուցեն:
Չի բացառվում, որ Ալիևը նախագահական արտահերթ ընտրությունների ժամկետը հարմարեցնելով Հայաստանում ապրիլին սպասվող կառավարման համակարգի տրանսֆորմացիայի ժամկետի հետ՝ փորձում է չսպասել մինչև հոկտեմբեր և ապրիլին իր իշխանության հարցը լուծելով՝ պատրաստվել ռազմական գործողությունների արդեն այս ամռանը: Հատկապես, որ ռազմամթերքի արտադրության պլանային աշխատանքներն Ադրբեջանում ավարտվել են, և ի տարբերություն 2016-ի ապրիլի՝ Ադրբեջանն այժմ պատրաստ է տևական ռազմագործողության:
Պարզ է, որ եթե նախագահական ընտրությունները լինեին հոկտեմբերին, ապա մինչ այդ Ալիևը ռազմագործողություններ չէր սկսի, քանզի հնարավոր անհաջողությունը նրա դիրքերը կթուլացնեին ներքին կյանքում, կամ էլ՝ նախընտրական մթնոլորտը հնարավորություն չէր տա կենտրոնանալ ռազմական ասպեկտի վրա: Հիմա նա Հայաստանում ապրիլին սպասվող փոփոխությունից առաջ ազատում է իրեն մինչև հոկտեմբեր սպասելու անհրաժեշտությունից և փորձում արագացնել ներքին հարցերի լուծումը՝ արտաքինով զբաղվելու համար:
. . .
Թե վերը նշված վարկածներից որն է եղել Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններ նշանակելու հիմքում, պարզ կդառնա առաջիկայում: Ամեն դեպքում, իշխանությունը Հայաստանում պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի:
Ցավոք մեզ մոտ միայն մեկ սցենարի մասին են լրջորեն մտահոգված՝ ինչպես ապահովել իշխանության վերարտադրություն:
Ցավալի է նաև այն, որ այս տարածաշրջանում ու մեր երկրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համապատկերին՝ շինծու մեղադրանքով անազատության մեջ է պահվում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով, ի դեպ, տարիներ առաջ զգուշացրել է, որ Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման տարեթիվ կարող է դառնալ 2018-ը (մինչև այդ նա 2013-ին նամակով էր զգուշացրել հնարավոր ռազմական վտանգների մասին, բայց քայլեր չձեռնարկվեցին ու 2016-ին ստացանք ապրիլյան պատերազմ), քանզի այդ ժամանակ Բաքվում ամբողջությամբ ավարտին հասցրած կլինեին նախապատրաստական աշխատանքները: Բաբայանի ասածները հաշվի առնելու և հետևություններ անելու փոխարեն, նրան կալանավորեցին: Սա՛ է հայկական իրականությունը:
Կորյուն Մանուկյան