Բա տասը տարում մի այդպիսի «բռնապետություն» ու «սադիստություն» էլ թող այստեղ անեին
Հայաստանցիների զգալի մասը գնում, Վրաստանում է հանգստանում: Մի զգալի մասն էլ գնում է, այնտեղի կլինիկաներում է վիրահատվում: Վերադառնում ու ապշանքով պատմում է, որ բուժքույրն անգամ մի հատ շոկոլադ չի վերցնում, ու գերմանիաներում մասնագիտացում անցած փայլուն անձնակազմ է: Հայ վարորդների արմանք-զարմանքն էլ չի դադարում, երբ հատում են Հայաստան-Վրաստան սահմանը ու հիանում ոչ միայն վրացական ճանապարհներով, այլև՝ չկաշառվող ՃՈ աշխատակիցների դրսևորած վարմունքով ու վարքագծով... Այս ամենի համար նախադրյալներ ստեղծողը եղել է Սահակաշվիլին, ով երկրի արմատական բարեփոխումների ճարտարապետն է: Բայց դեռ այստեղ նրա գրքի շնորհանդեսի թեմայով ասլան-տղերքը շարունակում են հայհոյել «բռնապետ» ու «սադիստ» Միխեիլին: Բա տասը տարում մի այդպիսի «բռնապետություն» ու «սադիստություն» էլ թող այստեղ անեին՝ Հայաստանի վիճակը հավասարեցնելով Վրաստանին: Սահակաշվիլու գրքի շորշոփից վախեցածնե՛ր, դուք առնվազն նրա չափ արժանապատվություն էլ չունեք: Ձերը միայն սեփական երկիրը ծնկի բերելն է և այլոց «բռնապետ» անվանելը... Ուժի զարթոնքի գաղափարը լրիվ գլխել է էս անբաններին...
Բա տասը տարում մի այդպիսի «բռնապետություն» ու «սադիստություն» էլ թող այստեղ անեին
Հայաստանցիների զգալի մասը գնում, Վրաստանում է հանգստանում:
Մի զգալի մասն էլ գնում է, այնտեղի կլինիկաներում է վիրահատվում: Վերադառնում ու ապշանքով պատմում է, որ բուժքույրն անգամ մի հատ շոկոլադ չի վերցնում, ու գերմանիաներում մասնագիտացում անցած փայլուն անձնակազմ է:
Հայ վարորդների արմանք-զարմանքն էլ չի դադարում, երբ հատում են Հայաստան-Վրաստան սահմանը ու հիանում ոչ միայն վրացական ճանապարհներով, այլև՝ չկաշառվող ՃՈ աշխատակիցների դրսևորած վարմունքով ու վարքագծով...
Այս ամենի համար նախադրյալներ ստեղծողը եղել է Սահակաշվիլին, ով երկրի արմատական բարեփոխումների ճարտարապետն է:
Բայց դեռ այստեղ նրա գրքի շնորհանդեսի թեմայով ասլան-տղերքը շարունակում են հայհոյել «բռնապետ» ու «սադիստ» Միխեիլին:
Բա տասը տարում մի այդպիսի «բռնապետություն» ու «սադիստություն» էլ թող այստեղ անեին՝ Հայաստանի վիճակը հավասարեցնելով Վրաստանին:
Սահակաշվիլու գրքի շորշոփից վախեցածնե՛ր, դուք առնվազն նրա չափ արժանապատվություն էլ չունեք:
Ձերը միայն սեփական երկիրը ծնկի բերելն է և այլոց «բռնապետ» անվանելը...
Ուժի զարթոնքի գաղափարը լրիվ գլխել է էս անբաններին...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից