Ցինիզմի և հակահեղափո- խականության արմատները հետսովետական տարածքում
Հետսովետական մարդու աշխարհայացքի հիմքը ցինիզմն է: Կենցաղային այդ աշխարհայացքի հիմքի վրա 2000-ականների ընթացքում աճեց և կայացավ հետսովետական տարածքի հիմնական գաղափարախոսությունը' «հակաօրանժիզմը», որի փաստացի կրողներն են Ռուսաստանի, Հայաստանի, մասամբ՝ Միջին Ասիայի իշխանական վերնախավերը և մտավորական վերնախավերի մի մասը: Ո՞վ է հետսովետական մարդը, և ի՞նչ ցինիզմի մասին է խոսքը: Որո՞նք են այդ աշխարհայացքի հոգեբանական և հասարակական ակունքները և դրսևորումները:
«Հետսովետական մարդ» ասածը, իհարկե, շատ լայն, վերացական և դրանով իսկ բավականին դժվար սահմանվող հասկացություն է: Բոլորս էլ այս կամ այն չափով կրողն ենք հետսովետականության' արդիականության վերջին մեծ' սովետական նախագծի տապալման, 80-ականների վերջի կարճ ոգևորությանը հետևած 90-ականների հիասթափության և այլնի արդյունքի: Ինքը՝ սովետական նախագիծը, շատ բարդ և բազմաշերտ երևույթ էր, որի իրական սառնասիրտ վերլուծությունը հնարավոր կդառնա միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ ժամանակային դիստանցիա ապահովվի, և նախագծի տապալման հետևանքները, սովետի ավերակները, որոնց մեջ մենք մինչ այժմ ապրում ենք, այլևս հուշ դառնան: Դա կլինի հաջորդ սերունդների օրոք: Սակայն քանի որ մենք մեծ հաշվով դեռևս ապրում ենք սովետի ստվերի տակ, պարտավոր ենք ժամանակ առ ժամանակ գոնե մասնավոր հարցերի վերլուծություններ անել՝ հասկանալու մեր այսօրվա իրականության կառուցվածքային տարրերը:
Նշեցի, որ Սովետական Միությունն արդիականության մեծ նախագծերից վերջինն էր: Ի՞նչ ի նկատի ունեմ: Լուսավորչականության դարաշրջանը ֆրանսիական և գերմանական փիլիսոփաների միջոցով ձևակերպեց առկա իրականությանը այլընտրանքային՝ ավելի արդար՝ազատության, հավասարության, եղբայրության սկզբունքներով ղեկավարվող հասարակության հնարավորությունը: Առաջադիմության գաղափարը դարձավ համընդհանուր հավատք, յուրահատուկ կրոն, որ դավանում էին մարդիկ աշխարհով մեկ: Լուսավորչական գաղափարի մի քանի ճյուղավորումներից էր նաև սոցիալիզմը, այդ թվում՝ մարքսիստական սոցիալիզմը: 19-րդ դ. վերջին, 20-րդ դ. սկզբին եվրոպական (և ոչ միայն եվրոպական) երկրների մտավորականության ներկայացուցիչների մեջ բացառություն էին նրանք, ովքեր չէին դավանում առնվազն առաջադիմական հայացքներ: Իսկ դրանց մեծ մասը թերևս այս կամ այն կերպ ընդունում էր նաև սոցիալիզմի գաղափարները: Ռուսական կայսրությունը, այդ թվում և հայազգի մտավորականությունն էլ այս ընդհանուր համատեքստի հարազատ մասն էր: Ռուսաստանը թեև Եվրոպայի հետամնաց ծայրագավառն էր, բայց, այնուամենայնիվ, այսպես կոչված, «քաղաքակիրթ աշխարհի» հարազատ մասն էր, բայց ոչ աշխարհից մեկուսացած «գեղ», ինչպիսին է այսօր է հետսովետական տարածքը (չնայած այսօրվա թվացյալ բացությանը աշխարհին): Ինչպես և այլ ծայրագավառային տարածքներում (Ավստրո-Հունգարիա, Օսմանյան Կայսրություն, Պարսկաստան) Ռուսաստանում ևս տարածվում էին առկա հասարակարգը հեղափոխական ճանապարհով փոխելու գաղափարները։ 20-րդ դ. սկզբին այդ գաղափարները մարմնավորվեցին հուժկու հեղափոխական շարժումների տեսքով: Առաջին աշխարհամարտը վերջնական սահման դրեց հին և նոր աշխարհների միջև: Պատերազմին մասնակցածների սերունդը ողջ Եվրոպայով մեկ փորձում էր իր' հայրերից ու պապերից խիստ տարբերվող ուղին ու դեմքը գտնել, քանի որ նրանք ունեին մի փորձ, որը ոչ ոք մինչ այդ աշխարհում չի ունեցել: Սա երևի թե ամենահակասական, բայց և ամենահետաքրքիր սերունդն է նորագույն պատմության մեջ (համեմատելի, թերևս, միայն 40-ականներին ծնված և 60-ականներին հասունացած սերնդի հետ): Այդ շրջանի մեր՝ արևելահայ սերունդը (Չարենցի, Բակունցի, Մահարու և այլոց) այդ իմաստով հարազատ մասնիկն էր իր ժամանակվա եվրոպական սերնդի. իր բոլոր վերելքներով ու անկումներով համահունչ էր ընթանում աշխարհին: Առաջին աշխարհամարտը նրանց. բացի զուտ աննախադեպ պատերազմականից. տվեց նաև այլ անտանելի բեռ թվացող փորձ՝ 1915-ի փորձը: Թվում էր, թե դրա տակից դուրս գալը հնարավոր չէր լինելու, բայց իրականում արևելահայերս երևի թե չենք ունեցել ավելի առաջադեմ ու ավելի լուսավոր, բայց միաժամանակ ավելի ազգային սերունդ, քան սովետական առաջին շրջանինը:
Ինչևէ, Հոկտեմբերյան հեղափոխությունը թեև իր սերնդի պես հակասական, բայց միաժամանակ մագնիսի պես ձգող մի փորձ էր՝ մեկ հարվածով լուծել այլընտրանքային հասարակության կառուցման խնդիրը' ավանդված լուսավորչական շրջանից: Ի սկզբանե հեղափոխությունն իրականացնողները ենթադրում էին, որ ռուսական հեղափոխությունն ընդամենը սկիզբն է համաշխարհային հեղափոխության, և որ ավելի զարգացած ինդուստրիալ երկրներ շուտով կհետևեն ռուսական օրինակին: 1923-ի գերմանական հեղափոխության տապալումից հետո, սակայն, վերջնականապես պարզ դարձավ, որ հույսերն անհիմն են: Այստեղից է, որ սկսվեց ռուսական հեղափոխության ողբերգության, ինչպես նաև ցինիզմի գաղափարախոսության սաղմնավորումը: Բոլշևիզմի՝ Լենինի և Տրոցկու թշնամիներն ի սկզբանե նախազգուշացնում էին, որ Ռուսաստանի պես հետամնաց երկրում, ուր նույնիսկ կապիտալիզմը դեռ նոր էր զարգանում, սոցիալիզմի կառուցման ծրագիր հռչակելն անհեթեթություն է: Բոլշևիկներն ասում էին, որ իրենք այդքան հիմար չեն, որ դա չհասկանան, բայց իրենք ոչ թե ռուսական, այլ համաշխարհային հեղափոխության սկիզբն են դնում: Բայց պատմությունն, ինչպես գիտենք, այլ սցենար էր նախատեսել: Համաշխարհային հեղափոխության գաղափարի պարտությունն, ըստ էության, հեղափոխությունն իրականացրած մտավորական վերնախավի դատավճիռն էր: Ֆանատիզմի հասնող հեղափոխական իդեալիզմով և լուսավորչական առաջադիմականությանը կրոնական մոլեռանդությամբ հավատացող այս մարդիկ, ի վերջո, փոքրամասնություն էին անծայրածիր մի երկրում, ուր տիրողն ավանդական մտածելակերպն էր: Ահա այս ֆոնին է, որ վերելք է ապրում բոլշևիկների կուսակցությունում մինչ այդ երկրորդական դիրքեր զբաղեցնող Ի. Ստալինի հանճարը: Մի մարդ, որը երբեք չի եղել գաղափարախոս, որը նույնիսկ իր դավանած մարքսիզմը յուրացրել էր աշակերտի (թեև աշխատասեր աշակերտի) մակարդակով (բավական է կարդալ նրա գրվածքները' ծանոթանալավ նրա դպրոցական ոճին, որի հնարները փոխառված են միջնադարյան ուղղափառ սեմինարիաների սխոլաստիկ մեթոդաբանությունից), բայց որը, ի հեճուկս այդ ամենի, մինչ այժմ էլ մնում է հետսովետական մարդկանց ուղեղներում ներդրված մտածողության ստվերային տերն ու տիրակալը: Չնայած սա մի առանձին թեմա է և պահանջում է հատուկ հիմնավորում, սակայն ասեմ, որ խորանալով նրա տեքստերի մեջ՝ ավելի ու ավելի եմ նկատում, թե որքան կարծրատիպային պատկերացումներ են առկա մեր ուղեղներում, որոնց իրական հեղինակն ընկեր Ստալինն է: Ստալինի վերելքի գաղտնիքը ոչ թե այն է, որ նա Տրոցկուց, Բուխարինից, Կամենևից և այլ հին հեղափոխական գելերից և տաղանդավոր մտավորականներից ավելի խելոք էր, ավելի մեծ խարիզմա կամ քաղաքական գործչի ավելի մեծ տաղանդ ուներ, ո՛չ. գրեթե բոլոր այդ հարցերում նա զիջում էր իշխանական բուրգի իր հիմնական մրցակիցներին: Ստալինի վերելքի գաղտնիքն այն է, որ նա ավանդական, ծանրամիտ, դանդաղկոտ, գավառական Ռուսաստանի հարազատ ներկայացուցիչն էր, և կարողացավ դառնալ իրական երկրի շահերի ներկայացուցիչը: Երկիր, որի համար հեղափոխական-մտավորական փոքրամասնությունը խորթ տարր էր: Ի նկատի ունեմ ոչ միայն քաղաքական վերնախավին՝ նույն Տրոցկուն և այլոց, այլև հեղափոխությամբ տարված մտավորականներին' Մայակովսկու և Չարենցի նմաններին: Ստալինի' «Լենինիզմի հարցերը» անպաճույճ բրոշյուրով (ուր հիմնավորվեց «մեկ երկրում սոցիալիզմ կառուցելու» գաղափարը, մի գիրք, որը, թվում է, հեռավոր իսկ առնչություն չունի մեր իրականության հետ, իսկ իրականում ավելի ուշ լույս տեսած «ՀԿԿ (բ) պատմության համառոտ ձեռնարկի» հետ մեր այսօրվա կյանքը ձևավորող հիմնական գիրքն է), կարելի է ասել, հիմք դրվեց ցինիզմի և հակահեղափոխականության գաղափարին, որն այսօր էլ տիրող է հետսովետական տարածքում: Ինչպե՞ս: Համբերության դեպքում կիմանանք հաջորդ անգամ:

Հրանտ Տեր-Աբրահամյան (ustahrant.wordpress.com)