Կարծիք

03.02.2018 09:09


Խորքի մեջ ոչ ռազմիկ էին, ոչ էլ հայրենասեր, այլ՝ իշխանության վարձու գրչակներ

Խորքի մեջ ոչ ռազմիկ էին, ոչ էլ հայրենասեր, այլ՝ իշխանության վարձու գրչակներ

Ուրեմն «ռազամահայրենասիրական» գրչակների սիրած խոսքերից էր, թե «թուրքը նայում է ու ուրախանում»։ Առաջ դա վերաբերում էր միայն բանակային խնդիրներին։ Երբ մարդիկ խոսում էին բանակային կոռուպցիայի մասին, սրանք վրա էին պրծնում՝ «Մի՛ խոսացեք, թուրքը նայում է ու ուրախանում է»։ Մինչև եկավ ապրիլյան պատերազմը ու բանից պարզ դարձավ, որ զոհերի մի մասը պայմանավորված էին բանակային կոռուպցիայով։ Այդ «ռազմահայրենասերները» դրանից այնքան էլ չտվայտվեցին, քանի որ խորքի մեջ ոչ ռազմիկ էին, ոչ էլ հայրենասեր, այլ՝ իշխանության վարձու գրչակներ։

Հիմա էլ նոր թեմա են գտել՝ «Բնապահպանությունից, որ խոսում եք, զգույշ խոսեք, թուրքը նայում է ու ուրախանում»։ Հա՛, կատակ չեմ անում, մոտավորապես այսպիսի մի միտք էր հայտնել հայկական թերթերից մեկի լրագրողը։ Դե հայկական լրատվամիջոցների մի ցանկ կա, որ կոնկրետ «Ամուլսարի» թեման են PR անում։ Անում եք արեք, բայց դա գոնե դրեք «վճարովի գովազդ» բաժնի տակ, որ մարդիկ չշփոթեն լրագրությունը գովազդի հետ, թեև վաղուց ամեն ինչ բոլորին հայտնի է։ Մի տաս տարի առաջ «Վալեքսն» էր «Թեղուտ» գովազդում։ Խոշորագույն ներդրում, ոսկե սարեր, հիմա, ըստ էության, այդ հանքը կանգնած է էկոլոգիական խոշոր աղետի պռնկին։

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը