Դառնում ենք դռնփակ երկիր․ գրաքննչական-հավատաքննչական դիկտատն էլ արդեն իրեն զգացնել է տալիս
Դառնում ենք դռնփակ երկիր: Գրաքննչական-հավատաքննչական դիկտատն էլ արդեն իրեն զգացնել է տալիս: Ճիշտ Սովետական Հայաստանին բնորոշ նախագծեր ու որոշումներ են ընդունվում: Այն ժամանակ էլ ամենուր նիստերը դռնփակ էին անցկացվում. ռայկոմներում, քաղկոմներում, կոմսոմոլի կենտկոմում, մինիստրների սովետում ու Ցեկա-յում օձն իր պորտով, հավքն իր թևով նիստերի դահլիճ սողոսկել չէին կարող: Հիմա էլ են ուզում այդպես դինջ ու խախանդ «աշխատել»՝ երկաթե վարագույր քաշելով իրենց ու ժողովրդի միջև: Իսկ հետաքրքիր է՝ Բաղրամյան պողոտան փակելու մասին դեռ նախագիծ չե՞ն մշակել...
Դառնում ենք դռնփակ երկիր․ գրաքննչական-հավատաքննչական դիկտատն էլ արդեն իրեն զգացնել է տալիս
Դառնում ենք դռնփակ երկիր: Գրաքննչական-հավատաքննչական դիկտատն էլ արդեն իրեն զգացնել է տալիս:
Ճիշտ Սովետական Հայաստանին բնորոշ նախագծեր ու որոշումներ են ընդունվում: Այն ժամանակ էլ ամենուր նիստերը դռնփակ էին անցկացվում. ռայկոմներում, քաղկոմներում, կոմսոմոլի կենտկոմում, մինիստրների սովետում ու Ցեկա-յում օձն իր պորտով, հավքն իր թևով նիստերի դահլիճ սողոսկել չէին կարող:
Հիմա էլ են ուզում այդպես դինջ ու խախանդ «աշխատել»՝ երկաթե վարագույր քաշելով իրենց ու ժողովրդի միջև:
Իսկ հետաքրքիր է՝ Բաղրամյան պողոտան փակելու մասին դեռ նախագիծ չե՞ն մշակել...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից