Սամվել Բաբայան․ «Քաղաքական իրավիճակի թեժացումն էր պատճառը, որ ինձ մեղադրանքներ ներկայացրեցին» (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դիմումը: Պաշտպանական ճառով հանդես է եկել փաստաբանը։ Իր հերթին՝ Բաբայանը հայտարարել է, որ ինքը պաշտպանվելու կարիք չունի, որովհետև հանցագործություն չի կատարել։
-Քաղաքական իրավիճակի թեժացումն էր պատճառը, որ ինձ մեղադրանքներ ներկայացրեցին,-հավելել է նա։
Նախորդ նիստում էլ Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ մեղարող կողմը պատվեր է կատարում։ Դատախազին բացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացվել, սակայն դատարանը մերժել էր այն։
Հիշեցնենք, որ 2017թ․ նոյեմբերի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սամվել Բաբայանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։
Նրա փաստաբան Ավետիս Քալաշյանըդիմել է Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և երկու մեղադրանքով էլ կայացնել արդարացման դատական ակտ՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Դատական նիստը կշարունակվիփետրվարի 9-ին՝ ժամը 12:00-ին։
Սամվել Բաբայան․ «Քաղաքական իրավիճակի թեժացումն էր պատճառը, որ ինձ մեղադրանքներ ներկայացրեցին» (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դիմումը: Պաշտպանական ճառով հանդես է եկել փաստաբանը։ Իր հերթին՝ Բաբայանը հայտարարել է, որ ինքը պաշտպանվելու կարիք չունի, որովհետև հանցագործություն չի կատարել։
-Քաղաքական իրավիճակի թեժացումն էր պատճառը, որ ինձ մեղադրանքներ ներկայացրեցին,-հավելել է նա։
Նախորդ նիստում էլ Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ մեղարող կողմը պատվեր է կատարում։ Դատախազին բացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացվել, սակայն դատարանը մերժել էր այն։
Հիշեցնենք, որ 2017թ․ նոյեմբերի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սամվել Բաբայանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։
Նրա փաստաբան Ավետիս Քալաշյանը դիմել է Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և երկու մեղադրանքով էլ կայացնել արդարացման դատական ակտ՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

7or.am