Կարծիք

02.02.2018 08:27


Չեն կարող հայերի 30 տոկոսը անգյալ լինել

Չեն կարող հայերի 30 տոկոսը անգյալ լինել

Երբ տաքսի ծառայությունն իր գովազդային վահանակի վրա գրում է՝ Գործկա, նորմալ է՝ որպես աշխատանքի հրավիրման գովազդ։ Երբ մեկ ուրիշն է ուզում աշխատող գտնել և Ֆեյսբուքում գրում է՝ Գործկա, նորմալ է՝ մարդը ուզում է աշխատող գտնել՝ Ֆեյսբուքի հնարավորությունները օգտագործելով։ Բայց, երբ այդ «գործկա»-յի տակ հայտնվում են գրառումներ, թե «հայերը ծույը, անբան ազգ են․ հենա գործը թափած է, չեն ուզում աշխատել», ըստեղ ուզում ես ասել՝ հասանք, իջի ապե կամ քուրիկ։

Ուրեմն մի երկրում, որտեղ 30 տոկոս գործազրկություն կա, էնտեղ իսկապես գործ չկա կամ կա, բայց մնացած 70 տոկոսի համար։ Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ էդ 70 տոկոսի մի հսկայական մասը ոչ թե աշխատավարձ է ստանում, այլ, ըստ էության, սոցիալական նպաստ, քանի որ ստացածի 80 տոկոսը ծախսվում է սննդի վրա։

Չեն կարող հայերի կամ որևէ ազգի, բայց հատկապես հայերի 30 տոկոսը անգյալ լինել։ Հայերի մասին իր հետ ծանոթ ազգերից կարող ես թե՛ լավ կարծիք լսել, թե՛ վատ, բայց որ հայը ծույլ է․ էդպիսի կարծիք չես կարող լսել։ Խնդիրը սոցիալ-տնտեսական և պետական կառավարման այն համակարգի մեջ է, ուր հայտնվել է Հայաստանը։ Այս առումով Հայաստանում իրոք լիքը #Գործկա:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը