Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են շփման գծում դիտորդների թվի ավելացման շուրջ համաձայնությանը. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ակնկալում է, որ այն քայլերը, որոնց շուրջ համաձայնության են եկել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և որին ակտիվորեն աջակցում են Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ ներկայացուցիչները, կյանքի կկոչվեն:
Այս մասին Լավրովը հայտարարել է Իտալիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Լավրովն ընդգծել է, որ դեռևս 2010 թվականից քայլեր են ձեռնարկվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ: «2016 թվականի ապրիլին շփման գծում հայտնի միջադեպերից հետո Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Նույն տարվա հունիսին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպում՝ համանախագահների մասնակցությամբ: Այդ հանդիպումների ժամանակ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ որպես վստահության ամրապնդման հստակ քայլ շփման գծում 6-7-ով ավելացնել ԵԱՀԿ առաքելության դիտորդների թիվը: Մինչ օրս տարվել է աշխատանք այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ կողմերն այժմ մոտ են հստակ ձևաչափերի շուրջ համաձայնեցման գալուն»,- ասաց ՌԴ արտգործնախարարը:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ցանկացած հակամարտության կարգավորման գործընթաց ենթադրում է զուգահեռ համաձայնեցված գործողությունների իրականացում, որոնք կհանգեցնեն անվտանգության ամրապնդմանն ու խնդրի քաղաքական կարգավորմանը:
«Այն տրամաբանությունը, թե որքան շատ կրակում են, այնքան ավելի արագ համաձայնության կգան, չի կարող աշխատել իրական կյանքում: Ակնկալում եմ, որ այն, ինչի շուրջ համաձայնության են եկել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և որին ակտիվորեն աջակցում են Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ ներկայացուցիչները, կիրականացվի»,- նշեց Լավրովը:

Աղբյուրը՝ Artsakhpress.am