Հ. Իգիթյան. «Գործընթացի վերջում կողմերը կունենան ավելի թշնամական հարաբերություններ, քան գործընթացից առաջ»
-Ես չեմ կարծում, որ ՀԱԿ-ում դիրքորոշումները փոխվել են։ Ես գիտեմ, որ ՀԱԿ-ում տարբեր կուսակցություններ տարբեր կարծիքներ են ունեցել հենց սկզբից,- սա «Հայ ազգային կոնգրեսի» մաս կազմող կուսակցություններից ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի պատասխանն է հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ում դիրքորոշումների փոփոխություն է տեղի ունեցել։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՀԱԿ-ը հայտարարություն էր տարածել, որտեղ քննադատության էր ենթարկել և ձախողված համարել նախաձեռնողական քաղաքականությունը, քանզի այն բացասաբար է անդրադառնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա։
Նաև հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մայիսի 1-ի իր ելույթում նույն հարցի վերաբերյալ այսպիսի կարծիք էր արտահայտել. «...թեկուզ նման տխուր արդյունքով ավարտված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը բոլորովին զուրկ չէ դրական տարրերից։ Մի կողմից Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, մյուս կողմից այդ կարգավորման պայմանավորումը հայ-ադրբեջանական հարաբերություններում ակնկալվող տեղաշարժով որոշ հող է ստեղծում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար»։
Հովհաննես Իգիթյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ ինքը ՀՀՇ վարչության անդամ է, որը ՀԱԿ-ի կուսակցություններից մեկն է. «Ուզում եմ կրկնել այն, ինչ որ ե՛ս եմ ասել։ Ես իմ ասածների մեջ հակասություններ չեմ տեսնում»։
Հ. Իգիթյանն ասել է, թե մինչ ճանապարհային քարտեզի մասին հայտարարվելն ինքն արդեն դրա մասին տեղեկություններ ունեցել է.
-Ես տեղեկություններ ունեի այս արձանագրությունների մասին, և արդեն այն ժամանակ տեղեկություններ ունեի, որ Հայաստանը ստորագրել է։ Հենց սկզբից պարզ էր, որ այս ձևով գործընթացներ տանելը հաջողության չի բերելու։ Այն ժամանակ մի գնահատական եմ ասել, որ իմ կարծիքով գործընթացի վերջում կողմերը կունենան ավելի թշնամական հարաբերություններ, քան գործընթացից առաջ։
ՀԱԿ ներկայացուցիչն ընգծել է, թե ՀՀՇ-ն սկզբից ունեցել է հենց այն կարծիքը, որն ինքն ասաց՝ «ֆուտբոլային» ձևով այս գործընթացն սկսելը սխալ է։

Սյուզի Մելքոնյան