Քաղաքական

01.02.2018 12:19


ՀՀ կառավարության նիստերը դռնփակ կլինեն․ օրինագիծը գործադրի հավանությանն է արժանացել

ՀՀ կառավարության նիստերը դռնփակ կլինեն․ օրինագիծը գործադրի հավանությանն է արժանացել

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, համաձայն որի՝ գործադրի նիստերը կանցկացվեն դռնփակ։ Օրինագիծը ներկայացվելու է ԱԺ-ի հաստատման։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ ըստ այդ նախագծի՝ Կառավարության անդամներից որևէ մեկը՝ առանց վարչապետի թույլտվության, չի կարող տեղեկատվություն տրամադրել որևէ հարցի քննարկման ընթացքի մասին, իսկ Կառավարության նիստերը հրապարակային կլինեն միայն հատուկ դեպքերում։

Կառավարության նիստերն արձանագրելու է վարչապետի աշխատակազմը և այդ արձանագրությունը կամ դրա մի մասը, վարչապետի հանձնարարությամբ, կարող է հրապարակվել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը