Կարծիք

31.01.2018 10:34


Ցավո՛ք, իրենք չգիտեն, որ այդ ամենը շիզոֆրենիայի սիմպտոմներ են

Ցավո՛ք, իրենք չգիտեն, որ այդ ամենը շիզոֆրենիայի սիմպտոմներ են

Հոգեվերլուծաբանների տեսանկյունից՝ բոլոր մարդկանց կոմպլեքսները (բարդույթները) գալիս են մանկությունից և խորը նստած են ենթագիտակցության մեջ։ Այն կերպարները, որոնց ողջ կյանքի ընթացքում ուղեկցում է անլիարժեքության բարդույթը, քիչ կարդացած, միջինից ցածր ինտելեկտ ունեցող, ոչ վառ անհատականություններ են, որոնց ողջ կյանքում ուղեկցում է հիմար, ծիծաղելի վիճակում հայտնվելու վախը։

Որպես կանոն՝ այդպիսի մարդիկ իրենց չկայացած, գորշ կերպարի համար ենթագիտակցորեն վրեժ են լուծում շրջապատից, աշխատում են իրենց չկայացած կերպարը կոմպենսացնել շքեղ տներով, ամառանոցներով, շքեղ արդուզարդով, թանկարժեք իրերով իրենց շրջապատելով, շքեղ մեքենաներ ու առանձնասենյակներ ունենալով, բարձր ու շքեղ աթոռին նստելով, իրենց անձը արժևորելու համար «ախրանա» կամ «տելախրանիտել» պահելով և նմանատիպ այլ կողմնակի երևույթներով։

Ցավո՛ք, իրենք չգիտեն, որ այդ ամենը շիզոֆրենիայի սիմպտոմներ են․․․

Սուսաննա Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը