Մինչ բոլորը մտատանջվում են, թե այն ով է, այն ով, որ պետք է լինի վարչապետ ապրիլի 9-ից հետո, ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական շրջանառության մեջ է դրել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը կարգավորում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներին առնչվող հարաբերությունները, սահմանում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու դեպքում՝ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները:
Ըստ այդ փոփոխությունների նախագծի՝ վարչապետը Հայաստանում դառնում է ավելին, քան վարչապետը, այսինքն՝ դառնում է այսօրվա նախագահի լիազորություններով, շատ ավելի քիչ պատասխանատվությամբ և ցմահ այդպիսին մնալու ձգտմամբ մեկը:
Իսկ ահա ապրիլի 9-ից հետո ՀՀ նախագահը դառնում է... Երևան-Լոնդոն չվերթի հաճախակի հաճախորդ: Չի բացառվում, որ ՀՀ նախագահի նստավայրը փաստացի դառնա Լոնդոնը, քանզի այնտեղ են բիզնես-հետաքրքրությունները: Չի բացառվում նաև, որ մենք ունենանք ՀՀ նախագահ, որը երբեմն լինում է... Հայաստանում: Ու քանի որ դա չի բացառվում, ուստի որոշել են Երևանի Բաղրամյան 26 հասցեում գտնվող շենքը պահել Հայաստանո՛ւմ բիզնես-հետաքրքրություններ ունեցողի համար:
Ի դեպ, ապագա վարչապետի համար օրենքով ապահովված են բոլոր «կոմունալ հարմարությունները»: Նրա նստավայրը լինելու է Բաղրամյան 26-ը, ունենալու է ինքնաթիռ, ուղղաթիռ, հատուկ «պադավատ», «թույն» կեցավայր, հատուկ բժիշկ, տարեկան 150 միլիոն դրամ սեփական հայեցողությամբ տնօրինելու հնարավորություն, 600-հոգանոց աշխատակազմի բյուջե և այլն, և այլն, և այլն:
Օրենքի փոփոխությունների նախագծում գրված չէ, սակայն, թե, այնուամենայնիվ, ո՞վ է լինելու այդ վարչապետը: Այ քեզ գլուխկոտրուկ: Երևի այսօրվա վարչապետ Կարեն Կարապետյանը կիմանա, թե ով է լինելու: Չէ՞ որ ինքն էր խրոխտ ձայնով հայտարարում, որ շարունակելու է վարչապետությունը ապրիլից հետո, և որ այդ թեմայով որոշ ՀՀԿ-ականների ասածները զուտ իրենց մասնավոր կարծիքներն են: Այդ «զուտ»-ը ոնց որ թե ուրիշ բան է դառնում:
Ապագա վարչապետը և «կոմունալ հարմարությունները»

Հայկ Ուսունց