Կարծիք

30.01.2018 07:51


Աֆրինը թուրքերի համար կարող է դառնալ Ամերիկայի «Վիետնամը» ու Սովետի «Աֆղանստանը»

Աֆրինը թուրքերի համար կարող է դառնալ Ամերիկայի «Վիետնամը» ու Սովետի «Աֆղանստանը»

Հիմա քարոզչականը պատերազմների մեջ առավել կարևորվում է ու չես էլ հասկանա թե, որն է սուտ ու ճիշտ, եթե թեմայի մեջ մասնագիտորեն խորացած չես, բայց մի բան, կարծես, ակնհայտ է դառնում, որ թուրքական բանակի կայծակնային հաղթական ռազմարշավ Աֆրինում տեղի չունեցավ։ Մի կողմում լավ մոտիվացված, գաղափարպես պատրաստված, որոշակի ռազմափորձով քրդական ինքնապաշտպանական ուժերն են, որոնք, կարծես, թե վայելում են ԱՄՆ-ի աջակցությունը, մյուս կողմում՝ վերջին հարյուրամյակում էական հաղթանակներ չարձանագրած թուրքական զինուժը, որի զինվորական վերնախավը տարիներ շարունակ «գլխատվել» է Էրդողանի կողմից և չունի ԱՄՆ-ի աջակցությունը։

Աֆրինը թուրքերի համար կարող է դառնալ Ամերիկայի «Վիետնամը» ու Սովետի «Աֆղանստանը», բայց եթե վերջիններս բավականաչափ ներուժ ունեին այդ բեռի տակ տարիներ շարունակ դիմանալ, ապա Թուրքիայի հնարավորությունները այդ առումով ավելի սահմանափակ են։

Ի դեպ, թուրք զինվորների կողմից քրդերի գլխատման և քրդուհի ազատամարտիկների գնդակահարման տեսանյութի տարածումը համացանցում նույնպես պետք է դիտել Թուրքիային կարող ուժերի կողմից արկածախնդրության մեջ ներքաշելու համտեքստում, որի հետևանքները վերջինիս համար կարող են լինել վերջինիս համար կործանարար։

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը