Քաղաքական

29.01.2018 21:11


ՀՅԴ-ն խոչընդոտ չի տեսնում պաշտպանել Արմեն Սարգսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում. Ռուստամյան

ՀՅԴ-ն խոչընդոտ չի տեսնում պաշտպանել Արմեն Սարգսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում. Ռուստամյան

ՀՅԴ-ն պատրաստ է պաշտպանել Արմեն Սարգսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի եւ ՀՅԴ Բյուրոյի անդամների հանդիպումը։

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանը նշեց, որ Արմեն Սարգսյանի հետ քննարկել են Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական հարցերը, նրա նախագահի պաշտոնում առաջադրվելու հետ կապված հարցը։ Ըստ Ռուստամյանի, Արմեն Սարգսյանը ամբողջությամբ պատկերացնում է իր առջեւ դրված խնդիրը։

«ԱԺ ՀՅԴ խմբակցությունը պատրաստ է պաշտպանել նրա թեկնածությունը, եթե Սարգսյանը որոշի առաջադրվել նախագահի պաշտոնում»,- նշել է Ռուստամյանը։

Արմեն Սարգսյանն էլ իր հերթին նշեց, որ առաջադրվելու հետ կապված վերջնական պատասխան կտա խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հանդիպումից հետո։

Հարցին, թե ինչը կստիպի հրաժարվել նախագահի առաջարկից, նա նշեց. «Ժամանակը ցույց կտա»։

Այս խորագրի վերջին նյութերը