Կարծիք

29.01.2018 17:06


Պա՞րզ չէ, որ սրանք քաղաքական որոշումներ են

Պա՞րզ չէ, որ սրանք քաղաքական որոշումներ են

Մի չգիտեմ՝ ստատուս է, թե ինչ է գրեցի, որն իմ կարծիքով ուղղակի ցույց էր տալիս մեր իշխանությունների անհետևողականությունը մի կողմից, ամեն ինչի նկատմամբ հսկողություն իրականացնել և խեղդել ցանկացած նախաձեռնություն՝ մյուս կողմից, վերածվեց բուռն քննարկման՝ Սահակաշվիլին լավն էր, թե՞ ոչ:

Հայաստանում տարբեր թանգարաններում տեղի են ունենում շնորհանդեսներ, ֆուրշեթներ, նույնիսկ անցյալ տարի Գառնու տաճարի մուտքը փակել էին այցելուների համար, քանի որ ինչ-որ բանկ այնտեղ ուտուշ-խմուշ էր անում: Իսկ Մշակույթի նախարարությունը լուռ էր: Եվ հանկարծ «Խավարում» ցուցահանդեսն ու Սահակաշվիլու (կրկնեմ ՀՀ շքանշանակիր) գրքի շնորհանդեսն արգելում են՝ ձևականորեն Մշակույթի նախարարության կողմից: Պա՞րզ չէ, որ սրանք քաղաքական որոշումներ են:

Սահակաշվիլու գրքի արգելքը ոչ մի կապ չունի նրա բռնապետական հակումների, Չարենցի անվան, Ժիժեկի փիլիսոփայության և այլնի հետ: Եթե ՀՀ նախագահը այդքան մտահոգված լիներ քաղաքական տարբեր գործիչների բռնապետական հակումներով, ապա իր գլխավորած Պետական Համալսարանում չէր կայանա Թուրքմենիայի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի «հանճարեղ» գրքի շնորհանդեսը:

Ինչքան էլ քննադատենք Սահակաշվիլուն ժողովրդավար չլինելու համար, նա Բերդիմուհամեդովի հետ համեմատած Մայր Թերեզա է...

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը