Քաղաքական

29.01.2018 16:00


ԵԽԽՎ նախագահը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հույս ունի

ԵԽԽՎ նախագահը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հույս ունի

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Միկելե Նիկոլետին հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շուտափույթ խաղաղ կարգավորում կունենա: Այս մասին ԵԽԽՎ նախագահն ասել է ադրբեջանական Report-ի լրագրողի հետ զրույցում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում իմ դիրքորոշումը համընկնում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիրքորոշման հետ»,- հայտնել է նա:

Նիկոլետին ընդգծել է, որ ԵԽԽՎ-ն հարգանքով է մոտենում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործունեություն ծավալող միջազգային կազմակերպության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպես նաև ՄԱԿ-ի դերակատարություններին: Նա նշել է, որ ԵԽԽՎ-ն պատրաստ է աջակցել ցանկացած գործունեության, որն ուղղված է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը:

Աղբյուրը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ

Այս խորագրի վերջին նյութերը